Բաժիններ՝

Focusbook. քիչ Facebook, շատ աշխատանք

Facebook սոցիալական ցանցը շատերի համար արտադրողականության թշնամին է: Պետք է պարզապես մեկ րոպեով մուտք գործել ցանց՝ հետևելու նորությունների պատին, և սկսվում է միքանիժամյա ուղևորությունը՝ ընկերների նկարներից ու գրառումներից սկսած՝ մինչև զանազան թեստեր և խաղեր:

Google Chrome բրաուզերում ներդրված Focusbook համակարգը ստեղծված է այս խնդրի լուծման համար: Նմանատիպ այլ համակարգերից տարբերվելով՝ Focusbook-ը ոչ թե արգելափակում է ձեր մուտքը դեպի ցանց կամ կրճատում է ձեր ժամանակը, այլ ազդում է ձեր խղճի և պատասխանատվության զգացումի վրա:

1

Ամեն անգամ Facebook մուտք գործելիս համակարգը կհարցնի ձեզ՝ ի՞նչ նպատակով եք մուտք գործում ցանց: Պատասխանից խուսափելը հնարավոր չէ, քանի որ համակարգը փակում է նորությունների պատն այնքան, մինչև դուք չնշեք մուտքի պատճառը:

Կարդացեք նաև

Դրանից հետո հանգիստ կարելի է մուտք գործել ցանց: 2-3 րոպեից, սակայն, Focusbook-ը կհիշեցնի իր մասին: Նորից կհայտնվի կապույտ էկրան, որտեղ կլինի հարց՝ չվերջացրի՞ր գործդ, գուցե արժի վերադառնալ աշխատանքի՞:

2

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս