«Փակ սահմանի երկխոսություն». Մանրամասներ՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հայաստանյան կենտրոնի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2) վաղը՝ մայիսի 6-ին տեղի կունենա «Փակ սահմանի երկխոսություն» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Այն հայ-թուրքական հարաբերությունների մասին պատմող միակ վավերագրական պրոֆեսիոնալ ֆիլմն է:

Հայ-թուրքական հարաբերությունների մասին պատմող ֆիլմը նկարահանվել է 2015-ին, հեղինակները բացահայտել են երկու երկրների հարաբերությունների մասին նոր ու հետաքրքիր մանրամասներ:

Ցուցադրությունից հետո տեղի կունենա հանդիպում ֆիլմի հեղինակներ Տիգրան Պասկևիչյանի և Արա Շիրինյանի հետ:

Միջոցառումը տեղի կունենա Ուրբաթ, մայիսի 6-ին, ժամը 19:00-ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2, Երևան):

Ֆիլմի տևողությունը՝ 53 րոպե:
Լեզուն՝ հայերեն: Մուտքն ազատ է:

pask

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031