«Հերմինե Նաղդալյանն ինքը մենակ իրենով չի խոսում». Տիգրան Արզաքանցյան. «Հրապարակ»

«Բեզ ժերտվ միռա նե բիվայետ»,- «Հրապարակ» թերթի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ, օրերս Հայաստան վերադարձած գործարար Տիգրան Արզաքանցյանը՝ անդրադառնալով ազատագրված տարածքները հանձնելու մասին իր կուսակից Հերմինե Նաղդալյանի հայտարարությանը:

«Հերմինե Նաղդալյանն իր կարծիքն ունի, բայց ինքը մենակ իրենով չի խոսում, ինքը թիմի անդամ է»,- ասել է նախկին պատգամավորը:

Իսկ «ժերտվա տալ» ասելով՝ ի՞նչ նկատի ունի։ Նա պատասխանել է. «Ես կուզենայի, որ Ղարաբաղը թողնեին հանգիստ, քանի որ ոչ մի ադրբեջանցի չի գա այդտեղ տուն սարքի, որ ապրի: Ղարաբաղը եղել է եւ կա հայկական հող:

Եթե իրենց տարածքները վերադարձվեն իրենց, ապա կմոռանան Ղարաբաղը… Երկու կողմերն էլ պետք է կորուստ տան՝ հասկանալով, որ խաղաղության պայմանագիր կնքելը կօգնի, որ Ղարաբաղի ժողովուրդն էլ, Հայաստանն էլ իրենց հանգիստ զգան ու ապրեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս