Զոհաբերված Հայաստան» գիրքը շատ յուրահատուկ ոճով է գրված։ Թիվ մեկ հետաքրքիր փաստը հեղինակի մահմեդական լինելն է, ինչն էլ նա բազմիցս նշում է գրքում։
Այս բնական դեղամիջոցի հիմնական բաղադրիչը դարչինն է, որը ստացվում է ծառի կեղևից: Մեխակն ու դարչինը համարվում են արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնող ամենահզոր միջոցները:
Աղբահանության վարչությունում պնդեցին, որ բակերում թափված աղբը համատիրության խնդիրն է, իրենք զբաղվում են միայն աղբարկղերի դատարկման խնդրով: Համատիրությունը հակառակը պնդեց՝ ասելով, որ իրենք զբաղվում են միայն շենքի հետ կապված հարցերով, իսկ բակերում թափված աղբն աղբահանության վարչության խնդիրն է: Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, սակայն, նշեց, որ դա Աղբահանության վարչության խնդիրն է, համատիրության խնդիրն աղբահանության գումարները հավաքագրելն է:
2015թ-ի ապրիլի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 48,653,172 դոլար 472.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 46,536,340 ԱՄՆ դոլար 474.25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
100 րոպեանոց «Փրկության քարտեզ» ֆիլմը կառուցված է բացառապես իրական փաստերի վրա. սա նոր խաղարկային-փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմ է` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Դեղամիջոցը շատ սննդարար է և համեղ: Բացի այդ՝ այն նաև օգտակար է ստամոքսի համար: Եթե ձեր երեխան հազում է, ունի կոկորդի ցավ կամ բրոնխիտ, պատրաստեք այս հրաշալի դեղամիջոցը, որն անպայման կօգնի նրան:
Հանրապետության հրապարակում մեկնարկեց System of a Down ռոք խմբի՝ «Արթնացրեք հոգիները» համերգը:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի այս ազդեցիկ օրերին և հատկապես այսօր ու վաղը բազմաթիվ ու բազմաբնույթ են մեր սուրբ նահատակների հիշատակի ու ոգեկոչման արարողությունները:
BuzzFeedNews -ը հրապարակում է պատրաստել Հայաստանի մասին, որը ներկայացնում ենք ստորև:
«Հարյուր տարիներ, ժողովուրդ հայոց, հիշեցիր քո նահատակներն ու հավատարիմ մնացիր նրանց նվիրական կտակին: Պատիվ ու հարգանք քեզ: Միշտ հիշիր սրբացած նահատակներդ և միաժամանակ հիշեցրու աշխարհին, որ նրանք անցյալին չեն պատկանում, սոսկ պատմություն ու հիշատակ չեն, այլ ապրում են յուրաքանչյուր հայի կյանքում` իրենց խոր հավատով, աննվաճ ոգիով և անկատար տենչերով»:
Այս պահին ընթացող Սրբադասման արարողության ընթացքում սպասվում է հայրապետական հատուկ հռչակման բանաձև, որով 1915 թվականի ցեղասպանության զոհերը հավաքականորեն հռչակվելու են հայոց եկեղեցու նահատակ սրբեր:
Նրանք, ովքեր այս հայրենիքին հարվածում են ցեղասպանության պիտակով, որևէ հաջողության չեն հասնի:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Փոխարենը՝ այդ հայտարարությունը հրապարակվել է ամերիկյան The Washington Post թերթում:
Ապրիլի 24-ին ժամը 08.00-ից մինչև 24.00 սահմանափակվելու է երթևեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան-Մոսկովյան և Բաղրամյան-Կիևյան փողոցների խաչմերուկներից:
Այս պահին ընթացող սրբադասման արարողության առթիվ հայ եկեղեցին հիշեցնում է հայ սրբադասման պատմությունը. ըստ ավանդության հայազգի առաջին սուրբը հանուն հավատքի նահատակված Սանդուխտ կույսն է` հայոց Սանատրուկ արքայի դուստրը:
Չավուշօղլուն հայտարարել է նաև, որ խորհրդարանները «չպետք է որոշումներ կայացնեն» պատմական թեմաների վերաբերյալ:
Այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բաց խորանի առջև սկսել է Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: Այսպիսով, երկարատև ընդմիջումից հետո այս սրբադասման միջոցով վերականգվում է Հայ եկեղեցու սրբադասման կարգը եւ շարունակական է դառնում Հայաստանյայց առաքելական եկեղեցու սրբադասման գործընթացը:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Բո Դուարտեն:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս պահին հավաքված բազմությունը սպասում է Հայոց Ցեղասպանության զոհերի հավաքական սրբադասման արարողությանը:
Օտորբաևն ինքնակամ է ընդունել այդ որոշումը:
Քիչ առաջ ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում հրապարկվեց և այժմ արդեն պաշտոնապես շրջանառության մեջ է Հայոց ցեղասպանության100-ամյակին նվիրված հայտարարությունը, որին միացել են աննախադեպ քանակով ԵԽԽՎ պատվիրակներ
Զեմանը կողմ է արտահայտվել Չեխիայի ու Ռուսաստանի միջև առևտրատնտեսական գործընկերային հարաբերությունների վերականգնմանը:
Լուկաշենկոն Վրաստան ժամանել է երեկ երեկոյան և Վրաստանը լքելու է ապրիլի 24-ին:
Դա չի լինելու հակամարտությունների լուծման մեխանիզմ, և որ նոր ենթակոմիտեի իրական նպատակը լինելու է առկա խնդիների լուծման համար խորհդարանական դիվանագիտության մեթոդների օգտագործումը:
Համերգից հետո Շարլ Ազնավուրը հանդիպեց իր երկրպագուհուն՝ Լիդա տատիկին: Վերջինս Ազնավուրին ծաղիկներ նվիրեց և շնորհակալություն հայտնեց համերգի հրավիրատոմսի համար: Ազնավուրը Լիդա տատիկի կարմիր վարդերի մի մեծ փունջ նվիրեց:
Մինչ այս Թուրքիան իր դեսպաններին հետ է կանչել Եգիպտոսից, Սիրիայից, Իսրայելից, Լիբիայից, Եմենից, Վատիկանից, որոնց էլ այժմ հավելվեց Ավստրիան:
Հայ եկեղեցու սրբադասման հանձնախմբի անդամ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` պատասխանելով քիչ հետո տեղի ունենալիք հավաքական սրբադասման մասին լրագրողների հարցերին, ասաց, որ հայ եկեղեցու կյանքում երկու կարևոր իրադարձություն է տեղի ունենում` նախ սրբադասման` ընդհատված կարգի վերականգնումը եւ ապա հանուն հավատի զոհված միլիոնավոր հայերի հավաքական սրբադասումը:
Ցեղասպան միջավայրի ախտորոշման և վաղ նախազգուշացման արդյունավետ մեխանիզմների հաստատման խնդիրը պետք է իր կայուն տեղն ունենա միջազգային, այդ թվում նաև տարածաշրջանային, կազմակերպությունների օրակարգում:
Բան Կի Մունն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ չի համաձայնեցրել Դոնբասում խաղաղապահներ տեղակայելու հարցը: