«Չեմ կարող հիմա ասել, թե երբ կստորագրվի». Շարմազանովը՝ ՀՀԿ-ՀՅԴ միջև ստորագրվելիք համաձայնագրի մասին

ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ստորագրվելիք համաձայնագրի օրը դեռևս հայտնի չէ: Այնուամենայնիվ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ առաջիկայում կողմերը կհայտարարեն միասնաբար հանդես գալու մասին, կներկայացնեն իրենց ծրագրերը: «Չեմ կարող հիմա ասել, թե երբ կստորագրվի, սակայն կողմերն առաջիկայում կհայտարարեն միասնաբար հանդես գալու մասին և կներկայացնեն, թե ինչ ծրագրերի շուրջ է լինելու համագործակցությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով տարածքային կառավարման նախարարությունն ԱԻՆ-ից անջատելու մասին կառավարության որոշմանը՝ Շարմազանովը հիշեցրեց, որ փետրվարի 19-ին այդ հարցը քննարկվելու է ԱԺ արտահերթ նիստում, որի ժամանակ էլ թե հիմնական զեկուցողը, թե պատգամավորները կներկայացնեն իրենց կարծիքները: «Վաղը մենք կլսենք հիմնական զեկուցողին, բոլոր հարցերը ծանր ու թեթև կանենք և կկայացնենք մեր որոշումը»,- եզրափակեց Շարմազանովը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29