![](/banners/BeFunky-design.jpg)
Հայկական Shadowmatic խաղը Indie Prize Awards-ի շրջանակում հաղթող է ճանաչվել Best Game Art անվանակարգում
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/bagrat-dabaxyan1.jpg)
Հայկական Shadowmatic խաղը Ամստերդամում միանգամից հինգ անվանակարգում ներկայացվել է հեղինակավոր Indie Prize Awards (independent video game) միջազգային մրցանակաբաշխությանը և հաղթող ճանաչվել: Triada Studio-ի տեխնիկական տնօրեն Բագրատ Դաբաղյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ներկայացրել են խաղը, իսկ մրցանակաբաշխության կազմկոմիտեն այն որոշել է ներկայացնել հինգ անվանակարգերում: Մասնակցում էին աշխարհի բազմաթիվ երկրների վիդեոխաղեր ստեղծող ընկերությունները:
Shadowmatic 3D խաղը թողարկվել է 2015թ. Triada Studio ընկերության կողմից: 2015թ. հունիսին Shadowmatic-ն արժանացել էր Apple Design Awards մրցանակին: