Ոստիկանության Բաղրամյանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 2001 թ. ծնված Նելլի Համլետի Մարգարյանը, ով մայիսի 8-ին, ժամը 15-ի սահմաններում, դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել:
Սիրիայում ավիացիոն հարվածի հետևանքով ահաբեկչական «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման 16 ներկայացուցիչ է սպանվել հրամանատարական կազմից: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչը հայտարարել է երկրի սահմանները ռուսական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով խախտելու մեջ:
Ապրիլի 2-ի լուսաբացին սկսված քառօրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ունեցավ մարդկային և տարածքային կորուստներ:
Առաջնագիծ մեկնողների ոգեւորությունն անսպառ է: Մանրամասները՝ ԵԿՄ տեսանյութում:
Արցախի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող երկու վիրավորիներից մեկը` 28-ամյա սպա Արսեն Առաքելյանն այսօր առողջացմամբ դուրս է գրվել:
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դﬕտրի Ռոգոզինը մայիսի 17-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է interfax.az-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Շատ քիչ մնաց սպասելուն: Ավելի վաղ Ժոզեն ասում էր, որ, ինչքան հնարավոր է շուտ, ցանկանում է վերադառնալ աշխատանքի:
Ռումինիայի նախկին ռազմաօդային «Դևեսելու» բազայում (Բուխարեստից 180 կմ հեռու) երեկ կայացել է Հակահրթիռային պաշտպանության համալիրի բացման պաշտոնական արարողությունը: Դա ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում ՀՀՊ համակարգերի տեղակայման գլոբալ ծրագրերի գլխավոր փուլերից մեկն է:
«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ճանաչվել է որպես այս տարվա թոփ մոդել: Հայ երգչուհին հաղթել է Wiwibloggs կայքի հայտարարած ամենամյա Eurovision’s Next Top Model մրցույթում, որը քվեարկություններ է կազմակերպում՝ պարզելու ամենագեղեցիկ երգչուհուն և երգչին:
Հանդիպմանն անդրադարձ է արվել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացման և խաղաղ գործընթացը վերականգնելուն ուղղված քայլերին։ Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են, որ եռանախագահ երկրների կողմից առաջարկվող Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպման գլխավոր նպատակն է 1994թ. համաձայնագրով հաստատված զինադադարի ամրապնդումը, բանակցությունների վերսկսման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծման համար վստահության ամրապնդման միջոցների ներդրումը։
ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի գծով գործադիր տնօրեն Մեննո Սնելին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր վերադարձել է կարճատև արձակուրդից:
Համացանցում է հայտնվել մոսկվաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի թիզերը: «Մայրեր», «Գողություն ամերիկյան ձևով», «Մաֆիա. Գոյատևման խաղ» ֆիլմերի ռեժիսորի ֆիլմը պատմում է 1988թ. Գյումրիի երկրաշարժի մասին: Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են եկել Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Դանիել Իզոտովը, Արտեն Բիստրովն ու Սաբինա Ահմեդովան: Ֆիլմը նկարահանվել է 40 օրում:
Թուրքիայում «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դեմ անցկացված հատուկ օպերացիայի հետևանքով ապանվել է թուրքական բանակի 8 զինծառայող և PKK-ի 15 անդամ, պնդում են երկրի իշխանությունները:
Մայիսի 12-ին NIDA շարժման ակտիվիստներ Բայրամ Մամեդովին ու Գիյասեդդին Իբրահիմովին կալանավորելուց հետո Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ:
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1997 թ. ծնված Հասմիկ Մարտիրոսյանը:
Ադրբեջանի տարեկան եկամուտները PSA պայմանագրերի շրջանակում ընթացիկ տարվա առաջին ամիսներին զգալիորեն նվազել են: Այս մասին են վկայում Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի հրապարակած տվյալները:
Ադրբեջանի բանկերը, որոնք ունեն դոլարիզացիայի բարձր մակարդակ, լրջորեն տուժել են ազգային արժույթի դևալվացիայից: Այս մասին ասվում է միջազգային վարկանշային Fitch գործակալության Dollarisation in CIS/Georgian Banking Sectors զեկույցում:
Հունվարի 31-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 152-րդ կ/մ-ին բախվել էր «Զիլ Էվակուատոր»-ին:
Լեռնային Ղարաբաղի դեպքում Ղազախստանը միշտ ավելի քան կառուցողական դիրքորոշում է ունեցել: Կողմերին զսպվածության կոչ անելով` մենք հստակեցնում ենք մեր դիրքորոշումը հայ գործընկերների մոտ և միաժամանակ խրախուսում ենք ադրբեջանցի գործընկերներին դիմելու հակամարտության կարգավորման խաղաղ միջոցների: Ղազախստանը չի մտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմ, հետևաբար կոռեկտ չի լինի գնահատական տալ դրա գործունեության հաջողության վերաբերյալ, սակայն մենք հուսով ենք, որ այն (Մինսկի խումբը-խմբ.) ավելի ակտիվ աշխատանքներ կտանի հակամարտող կողմերի մերձեցման ուղղությամբ:
Չնայած օդի ջերմաստիճանի զգալի բարձրացմանը, անկայուն եղանակային ռեժիմը առաջիկա 5 օրերին հանրապետությունում պահպանվելու է:
Մայիսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով պլանավորվում է Ադրբեջանում կազմակերպել Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի և Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հանդիպումը:
Նախնական տվյալներով՝ երկու տղամարդ 2016թ. մայիսի 13-ին՝ ժամը 04:25-ի սահմաններում, բաց պատուհանից ապօրինի մուտք են գործել Լ.Ավետիսյանին պատկանող տուն և ատրճանակի ու դանակի գործադրմամբ հարձակվել նրա և ընտանիքի անդամների վրա, վերջիններիս կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` փորձել հափշտակություն կատարել, սակայն տան բնակիչները վնասազերծել են նրանց:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնել է հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին, որը կուսումնասիրի կանանց սարկավագ ձեռնադրելու հնարավորությունը, որը Կաթոլիկ եկեղեցում համարվում է ամենացածր աստիճանը, հայտնում է BBC-ն:
«Շփման գծում լարվածության վերջին սրացման ֆոնին մենք հավատում ենք, որ եկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպելու ժամանակը: Մեր արտգործնախարարները պատրաստ են կազմակերպել այդ հանդիպումը հաջորդ շաբաթ Վիեննայում»:
Մայիսի 13-ին, ժամը 9-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարապետյան փողոցի 30 ա հասցեում վիճաբանություն է։
Երկու օր առաջ Երևանի Շիրվանզադեի անվ. միջնակարգ դպրոցում էի։ Տղայիս դասարանում երեխեքի համար բաց դաս էր՝ «Հաղթանակներն սկսվում են ընտանիքից» թեմայով։ Իսկ ահա Թալիշի դպրոցում էլ այլ սկզբի մասին էին մտածում։
Դատական այդ նիստի ընթացքում դատարանը մերժեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանների միջնորդությունը՝ գործով 2 նոր վկաներ ներգրավելու մասին: Խոսքը վերաբերում է Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանին և Վալերի Պերմյակովի հորը՝ Պավել Պերմյակովին: Դատարանը այս երկուսին որպես վկաներ ներգրավելու միջնորդությունը մերժեց՝ բավարար հիմքեր չլինելու պատճառով
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարծիքով՝ հասունացել է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման պահը: