Բաժիններ՝

Տուր «Ռեալին» 1 մետր, և նրանք դա կվերածեն 1 կիլոմետրի. Լուչանո Սպալետի

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին ամփոփել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ տուրի «Ռեալի» հետ անցկացրած խաղը (0:2):

««Ռոմայի» երկրպագուները սովոր են տեսնել թոփ ֆուտբոլիստների և լավ ֆուտբոլ: Եթե նրանք ծափահարում էին խաղի վերջում, դա նշանակում է, որ մենք մեծ ցանկությամբ ենք խաղացել, բայց չենք պարգևատրվել մեր ջանքերի դիմաց:

«Ռեալում» հավաքված են գերազանց ֆուտբոլիստներ: Տուր նրանց 1 մետր, և նրանք դա կվերածեն 1 կիլոմետրի: Մեզ մոտ չստացվեց այդպես լավ տնօրինել գնդակն  ազատ գոտիների առկայության ժամանակ:

Մենք չափից ավելի էինք սեղմվել մեր դարպասներին, և դա պրոբլեմ էր: Հակահարձակումների ժամանակ կիսապաշտպանները մնում էին իրենց կիսադաշտի խորքում, դրա համար էլ մեզ դժվար էր զարգացնել հարձակումները: Մեզ չհաջողվեց գտնել ճիշտ բալանսը դաշտում:

Մենք գերազանց երկրորդ խաղակես անցկացրեցինք, բայց բավարար պրոբլեմներ չստեղծեցինք կիսապաշտպանությունում: Գնդակը կորցնելիս մենք մրցակցին շատ բան էինք թույլ տալիս: Կարող եմ միայն ասել, որ թիմը բավականին լավ խաղաց: Մենք պետք է աշխատենք որոշ պահերի րա, բայց մենք ճիշտ ճանապարհի վրա ենք գտնվում»,- ասել է Սպալետին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս