Լեհաստանի պաշտպանության նախարարը Ռուսաստանին մեղադրել է իր երկիր ԱԹՍ-ներ ուղարկելու մեջ
Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչը հայտարարել է երկրի սահմանները ռուսական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով խախտելու մեջ:
Ելույթ ունենալով TVP հեռուստաալիքի եթերում՝ լեհ նախարարը պատմել է, որ ԱԹՍ-ները հատել են Կալինինգրադի մարզի սահմանային գոտին դեռևս մինչ 2015 թվականը, երբ ինքը զբաղեցրել է իր պաշտոնը:
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ավելի ուշ Լեհաստանը «բավականին» ամրապնդել է իր սահմանը, ու հիմա նման դեպքերը քիչ են: