![](/banners/BeFunky-design.jpg)
Գագիկ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/gagik-surenyan.jpg)
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Չնայած օդի ջերմաստիճանի զգալի բարձրացմանը, անկայուն եղանակային ռեժիմը առաջիկա 5 օրերին հանրապետությունում պահպանվելու է: Հիմնականում երեկոյան ժամերին և հատկապես հյուսիսային մարզերում՝ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռներում, Կոտայքի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ մնացած մարզերում, այդ թվում և Երևանում, երեկոյան սպասվող անձրևները կլինեն կարճատև և ոչ համատարած, այսինքն՝ Երևանի մի հատվածում կարող է անձրև լինել, իսկ մյուս հատվածում՝ ոչ»: