Առաջիկա օրերին հանրապետությունը կգտնվի ցիկլոնի ազդեցության գոտում, ցիկլոնի ուժը կմեծանա մարտի 28-29-ին. Գագիկ Սուրենյան. tert.am
Առաջիկա 5 օրերին հանրապետության տարածքը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում. Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ըստ նրա՝ մարտի 25-27-ին ցիկլոնը հատկապես ակտիվություն կցուցաբերի կեսօրից հետո և երեկոյան ժամերին, որի արդյունքում նշված ժամանակահատվածում շրջանների մեծ մասում կլինեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ: «Մարտի 28-ից ցիկլոնի ուժը կմեծանա և իր պիկին կհասնի մարտի 29-ին: Մարտի 28-29-ին բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 29-ին լեռնային առանձին մարզերում ձյան տեսքով: Մարտի 30-ից տեղումները աստիճանաբար կդադարեն և կպահպանվեն միայն Սյունիքում ու Արցախում»,- ասաց նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: