Ռուսական ռազմակայանի հետախույզները հատուկ մարտավարական վարժանքներ են սկսել Հայաստանի լեռներում
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները հատուկ մարտավարական վարժանքների են ձեռնամուխ եղել «Փամբակ» լեռնային զորափորձարանում: Ուսումնական միջոցառումներում գործի Է դրված ավելի քան 300 զինվորական հետախույզ:
Դ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ վարժանքների ընթացքում, որոնք կանցկացվեն երկու փուլով, հետախույզները, «Ռատնիկ» հատուկ հանդերձանքի օգտագործմամբ կյուրացնեն «գոյատեւման» հմտությունները բնական ու կլիմայական տարբեր պայմաններում՝ կիրառելով ձեռքի տակ եղած եւ բնական առարկաները բարձրլեռնային տեղանքում:
Մարտական գործողությունների խաղարկման առաջին փուլում զինծառայողները կկատարեն լեռնային-ժայռոտ տեղանքում հետախուզման կազմակերպման առաջադրանքներ: «Հիմնական ուշադրությունը դարձվում Է անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման հետ փոխգործակցությանը եւ «Գրանատ», «Օռլան» եւ «Տախիոն» ժամանակակից ինքնաթիռների կիրառմանը բարձրլեռնային եւ անծանոթ տեղանքի պայմաններում»,-ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հետախույզները նաեւ կլուծեն տեղանքում կողմնորոշվելու, կրակային դիրքերի քողարկման, կապի եւ հետախուզության ժամանակակից միջոցների կիրառման խնդիրներ: