Սա սարսափելի ողբերգություն է, սարսափելի դժբախտություն է ողջ տարածաշրջանի համար. Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումը՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին

Ներկայացնենք ռուս հայտնի հաղորդավար, հրապարակախոս և հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովի Полный контакт հաղորդումը, որը եթեր է հեռարձակվել նախօրեին Vesti TV-ի եթերով: Հաղորդումը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում, նվիրված է լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրացումներին:

Հետաքրքիրն այն է, որ Սոլովյովն իր գրառման մեջ տեղեկացրել էր, որ այն լուրից, թե ինքը պատրաստվում է իր հաղորդման մեջ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունները, «ադրբեջանական կայքերում հիստերիա էր սկսվել»:
Նա հաղորդման շրջանակում հեռախոսազրույց է հաստատում իրենց ադրբեջանցի թղթակցի հետ Բաքվում՝ Շաքիր էմիմբեյլիի հետ, իսկ հայկական կողմից՝ Ժաննա Գալստյանի հետ (Լեռնային Ղարաբաղ):

«Ամենասարսափելին այն կլինի, եթե պատերազմը ծավալվի: Սա սարսափելի ողբերգություն է, սարսափելի դժբախտություն է ողջ տարածաշրջանի համար, սարսափելի է: Պատերազմը միշտ դժբախտություն է: Պատերազմ ցանկանում են միայն նրանք, ովքեր պատերազմ չեն տեսել»,- ասում է հաղորդավարը՝ հույս հայտնելով, որ ռազմական հակամարտությունը խաղաղ ճանապարհով կլուծվի:

https://www.youtube.com/watch?v=w4I2JL2Oqno

Տեսանյութեր

Լրահոս