Լավրովը Բաքվում Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ կքննարկի ԼՂ հարցը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կուղևորվի Բաքու՝ մասնակցելու Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Էլմար Մամեդյարովի հետ եռակողմ հանդիպմանը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կդառնա ապրիլի 7-ին կայանալիք բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը:

Բացի Կովկասում ճգնաժամից, նախարարները կքննարկեն նաև տարածաշրջանային համագործակցության հարցեր, բացառված չէ, որ նաև քննարկվեն էներգետիկ հարցեր:
Լավրովի, Զարիֆի և Մամեդյարովի եռակողմ հանդիպումը մշակվում էր մի քանի ամիս: Նախ՝ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Իրանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, իսկ ավելի ուշ Թեհրան և Բաքու էր այցելել ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Բանակցությունների մասին պաշտոնապես հայտարարվեց մարտի վերջին: Այդ պատճառով, երբ ապրիլի 2-ին հայտնի դարձավ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման մասին, փորձագետներն ու ԶԼՄ-ները սկսեցին հարց բարձրացնել՝ արդյո՞ք չեղյալ կհայտարարվի Լավրովի ուղևորությունը Բաքու:

Կարդացեք նաև

Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը չի ազդի եռակողմ հանդիպման անցկացման պլանների վրա: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան RIA Novosti-ին հայտնեց, թե «ներկայիս հանգամանքներում Բաքվում ադրբեջանցի գործընկերների հետ ավելի վաղ պլանավորված շփումները ձեռք կբերեն առանձնահատուկ արդիականություն»:

Նրա խոսքով՝ կողմերը քննարկելու են ԼՂ իրավիճակն ու «դրա կարգավորման ուղիները»:

Տեսանյութեր

Լրահոս