Բաժիններ՝

Արգենտինայի հայերը բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց

Բուենոս Այրեսի հայ համայնքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում տեղի ունեցող վերջին զարգացումների առնչությամբ բողոքի ցույց է անցկացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Այս մասին տեղեկացնում են Արգենտինայի հայ համայնքից:

Ցույցի մասնակիցներն իրենց բողոքն են հայտնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական լայնածավալ հարձակումների կապակցությամբ: Ավելի քան հազար ցուցարարներ պահանջել են անհապաղ հրադադար հաստատել: Նրանք հարձակումները դատապարատող և դրանց առնչությամբ միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանք հնչեցնելու պահանջով խնդրագիր են ներկայացրել:

Քաղաքացիական բողոքի ակցիայի սկզբում Արգենտինայի հայկական եկեղեցու հովիվ, արքեպիսկոպոս Կիսաք Մուրադյանն աղոթք է հնչեցրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհերի հիշատակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930