Պանամայի Mossack Fonseca ֆիրման օգնել է ստեղծելու 240 000 կեղծ ընկերություն. WSJ

Պանամայի Mossack Fonseca իրավաբանական ֆիրման, որի աշխատանքի մասին ապրիլի 3-ին տեղեկատվություն հրապարակեց Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը (ICIJ), օգնել է ստեղծելու 240 հազար ֆիկտիվ «մեկօրյա ընկերություններ»: Այս մասին հայտնել է Wall Street Journal (WSJ) թերթը:

«Այդ ընկերությունը գաղտնի իրավաբանական ֆիրմայի համբավ ունի, որն, ինչպես պարզվել է, լավագույնն է նման գործարարության՝ կեղծ ֆիրմաների ցանցի ստեղծման բնագավառում: Mossack Fonseca-ի սեփական հաշվարկներով՝ նրան հաջողվել է շուրջ 240 հազար նման կառույցներ հիմնել ամբողջ աշխարհում»,- ասված է հոդվածում:

Ինչպես գրել է Wall Street Journal-ը, «Պանամական փաստաթղթերի» նկատմամբ աձագանքը բուն Պանամայում երկակի է: Մի կողմից, երկրի գլխավոր դատախազը խոստացել է հետաքննել Mossack Fonseca-ի աշխատանքը, մյուս կողմից՝ առաջատար իրավաբանները եւ բանկիրները դիմել են լատինամերիկյան պետության իշխանություններին՝ հայտարարելով, թե ներկայիս սկանդալը փորձ է «փչացնելու Պանամայի՝ որպես օֆշորային բանկային եւ ֆինանսական ծառայությունների կենտրոնի վարկը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930