Լուսաբացին սկսեցին կրակել, հետո նռնակներ նետեցին. պատմում է Թալիշի մոտ վիրավորված Արսենը. news.am
news.am. Ադրբեջանական ագրեսիայի դեմ հերոսաբար կռված Արսեն Մարգարյանն արդեն 8 ամիս է՝ ծառայում է ԼՂՀ Պաշտպանության բանակում։ Վիրավորել է ապրիլի 2-ին Թալիշի մոտ։
«Մենք առաջադրանք էինք ստացել ժամը 10-ից մինչեւ առավոտ պաշտպանել գյուղը։ Ժամը 3-ին Թալիշ գյուղը սկսեցին հրետակոծել։ Մենք թաքնվեցինք խրամատներում, որպեսզի բեկորային վիրավորումներ չստանանք։ Հետո՝ լուսաբացին՝ ժամը 6-ին, մենք ձայներ լսեցինք։ Գյուղի կողմից մարդիկ էին գալիս։ Ջոկատի հրամանատարը գնաց պարզելու, թե ովքեր են։ Իսկ նրանք կիսահայերեն-կիսառուսերեն ինչ-որ բան ասացին եւ սկսեցին կրակել։ Մենք պատասխան տվեցինք։ Նրանք նռնակներ նետեցին մեզ վրա։ Հետո ես զգացի, որ վիրավոր եմ, հետո նորմալ չեմ հիշում՝ ինչ եղավ»,- պատմում է Արսենը։
Մանրամասներն՝ այստեղ