«Ասացի, որ մեր երրորդ տղան ծնվել է». առաջնագծում գտնվող ամուսնուն հեռախոսով ասել է Մարտակերտից Երևան տեղափոխված Քնարիկը

ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող պայմանագրային զինծառայողին և Սիսիանի ԵԿՄ անդամին այսօր այցելեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովհաննես Ասլանյանը Մատաղիսում վիրավորվածներին զննել և առաջին բուժօգնություն է ցույց տվել Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում։ Այնուհետև տուժածներին տեղափոխել են Երևան` Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, մասնագիտական բուժօնություն ցուցաբերելու նպատակով։

Նախարարը հետաքրքրվեց վիրավորների առողջական վիճակով և բուժման ընթացքով։ Կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը, մասնագետները տեղեկացրին, որ բուժման արդյունքում դրական շարժընթաց կա և մի քանի օրից նրանց վիճակը նկատելիորեն կբարելավվի։

12938285_1731870367054085_7760776746210452973_n

Վիրավորվածներն ու նրանց հարազատներն իրենց գոհունակությունը հայտնեցին բուժման ընթացքից ու արդյունքներից։ Ուշագրավ է, որ դեռ 90-ականներին Արցախյան գոյապայքարին մասնակցած ԵԿՄ անդամ Գևորգ Ազոյանը նախարարի հետ զրույցի ընթացքում նշում էր, որ ամեն ինչ լավ է լինելու։

Արմեն Մուրադյանն այնուհետև այցելեց Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բուժում ստացող վիրավորներին: Նեղ մասնագիտական բուժում ստանալու նպատակով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով այստեղ տեղափոխվել է երեք վիրավոր, որոնցից մեկը բուժումը շարունակում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում:

12936682_1731870697054052_2189092479368676291_nԱնդրանիկ Աթալյանն արդեն ապաքինման փուլում է, աչքից հեռացվել է երեք օտար մարմին, ինչպես նաև կատարվել է արհեստական ոսպնյակի պատվաստում: Վիրավորը հետվիրակատական բարդություններ չունի: Դավիթ Սահակյանի մոտ ևս կատարվել է աչքի բարդ վիրահատություն` աչքից հեռացվել է օտար մարմինը: Այստեղ ևս նախարարը զրուցեց հիվանդների հետ` հավաստիացնելով, որ նրանց ապաքինումը մշտական ուշադրության կենտրոնում է, և բոլոր անհրաժեշտ միջոցառումներն ու լիարժեք վերականգնողական բուժումը կիրականացվի բարձր մակարդակով:

ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն այսօր այցելեց Աշտարակի բժշկական կենտրոն` նախարարության անունից շնորհավորանքներ և նվերներ փոխանցելու Մարտակերտի շրջանի Հովտաշեն գյուղի բնակչուհի Քնարիկ Հարությունյանին։

12961704_1731871357053986_3370634611855858375_n

Քնարիկն այստեղ երրորդ արու զավակն է ունեցել։ Զինծառայող ամուսինը` Ալբերտ Օկումյանը, ստեղծված լարվածության առաջին իսկ օրից մեկնել է հայրենիքի սահմանը պաշտպանելու։ Նրանից առաջին հեռախոսազանգն ստացվել է օրեր անց` որդու ծնվելուց ընդամենը 5 րոպե հետո։ «Ասացի, որ մեր երրորդ տղան ծնվել է»,-պատմում է արդեն հիվանդանոցից դուրս գրվող Քնարիկը։ Իմանալով, որ ծննդաբերելու օրերն են` մայրն է ստիպել ազգականների հետ Կարբի` ամուսնու բարեկամների մոտ գալ։

12932554_1731870983720690_5781768100387344622_n

Աշտարակի Բկ-ի տնօրեն Արթուր Հովհաննիսյանը, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Սերգեյ Սաժումյանը, ողջ կոլեկտիվը մեծ հոգատարությամբ ու ջերմությամբ է շրջապատել երիտասարդ կնոջը։ «Քնարիկը սթրես էր տարել, և մենք մտավախություն ունեինք, որ կարող է բարդություններ լինեն։ Փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող անցավ»,-ասաց բաժանմունքի վարիչը։

12920537_1731871520387303_7908748425320800340_n

Նորածին Հայկին տանն սպասում են ավագ եղբայրները։ Քնարիկ Հարությունյանը կիրակի օրն արդեն մեկնում է Հովտաշեն։ Փոքրիկ Հայկն ու նրա ընտանիքն այնքան շատ նվերներ են ստացել, որ նույնիսկ տեղափոխելու դժվարություն ունեն։

12961704_1731871357053986_3370634611855858375_n

12932639_1731870823720706_7250578725933611639_n

12932729_1731870897054032_2815006277368209261_n

12439378_1731871390387316_8600915851095841781_n

Տեսանյութեր

Լրահոս