Բաժիններ՝

Ջոնի Դեփի կինը խուսափել է 10-ամյա բանտարկությունից

Ավստրալիայի դատարանն ամերիկացի դերասան Ջոնի Դեփի կնոջից՝ Էմբեր Հյորդից, հանել է այդ երկրի տարածք ապօրինաբար շներ տանելու երկու մեղադրանքները, հաղորդում է Associated Press-ը: Նրան սպառնում էր տասը տարվա ազատազրկում:

Դերասանուհին խոստովանել է, որ հանձնել է կեղծ տեղեկատվություն բովանդակող փաստաթղթեր, եւ այժմ կարող է ստանալ մինչեւ մեկ տարի ժամկետով բանտարկության պատիժ եւ 7650 դոլարի չափով տուգանք:

2015 թվականի մայիսի սկզբին Էմբեր Հյորդն անձնական ինքնաթիռով երկու յորքշիրյան թերիերներ էր տարել Կանաչ մայր ցամաք, որտեղ ընթանում էին «Կարիբյան ծովահենների» նկարահանումները՝ նրա ամուսնու մասնակցությամբ: Սակայն նա հաշվի չէր առել, որ բացառիկ կենդանական աշխարհի պատճառով Ավստրալիայում խիստ օրենքներ են գործում երկրի տարածք կենդանիներ տեղափոխելու վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս