Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է առաջարկել 70 մլն ֆունտ Իգուաինի համար

«Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը կարող է շարունակել կարիերան Անգլիայում: Ժոզե Մոուրինիոն, ով, ամենայն հավանականությամբ, կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտից հետո, ցանկանում է արգենտինացուն տեսնել «Օլդ Թրաֆֆորդում»:

Նեապոլում հասկացրել են, որ կբաժանվեն իրենց հարձակվողից, ով այս մրցաշրջանում արդեն 30 գոլ է խփել, 70 մլն ֆունտի դիմաց: Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» իսկապես պատրաստ է վճարել այդպիսի գումար:

Իգուաինն ինքը նույնպես ընտրության իրավունք կունենա իր տրանսֆերի հարցում, և ոչ վերջին դեր կարող է այստեղ ունենալ ակումբների Չեմպիոնների լիգայում մասնակցությունը: «Նապոլին» գտնվում է Սերիա Ա-ի 2-րդ հորիզոնականում, և մեծ հավանականություն կա, որ հաջորդ մրցաշրջանում կմասնակցի եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարին, մինչդեռ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռևս հուսահատ պայքարում է 4-րդ հորիզոնականը գրավելու համար, որը կտա Չեմպիոնների լիգայում մասնակցելու իրավունք:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս