«Մադրիդյան սկզբունքներին շուտով կավելանա նոր, կարևոր սկզբունք` Ադրբեջանը ԵՏՄ-ի անդամ». Մեսրոպ Առաքելյան
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքներին շուտով կավելանա նոր, կարևոր սկզբունք` Ադրբեջանը ԵՏՄ-ի անդամ: Արդյունքում Ռուսաստանը կդառնա հակամարտության կողմ` ձգտելով լուծել հակամարտությունը հետևյալ կերպով`
● Ադրբեջանը «ստանում է» 1-2 ազատագրված շրջան,
● Ադրբեջանը անդամակցում է ԵՏՄ-ին,
● ԼՂՀ` որպես հատուկ տարածք, դառնում է ԵՏՄ գործընկեր, ասոցացված անդամ
● ՀՀ, ԼՂՀ Ադրբեջանով, ռուսական անվտանգության ներքո, ստանում է ճանապարհ դեպի 190 միլիոնանոց ԵՏՄ,
● Ադրբեջանը «լքում է» Թուրքիային` դառնալով Հայաստանի համար ավելի կանխատեսելի հարևան,
● Մնացած հարցերը, այդ թվում ԼՂՀ կարգավիճակի հարցը, կլուծվեն արդեն միասնական միության շրջանակներում: