Բաժիններ՝

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խփել է 500-րդ գոլը կարիերայում

Երկար սպասված իրադարձությունը տեղի ունեցավ «Վալենսիայի» հետ խաղի 63-րդ րոպեին:

33-րդ տուրի հանդիպման առաջին խաղակեսից հետո «Բարսելոնան» պարտվում է 0:2 հաշվով, բայց երկրորդ խաղակեսի միջնամասում Մեսսին հույս տվեց «կապտանռնագույններին»:

Այդ գոլը Մեսսիի համար դարձավ 450-րդը «Բարսելոնայի» կազմում, և ևս 50 գոլ նա խփել է` խաղալով Արգենտինայի հավաքականի կազմում:

500-րդ գոլը Մեսսին խփեց իր 631-րդ խաղի ժամանակ: Նա դարձել է նաև 201 գոլային փոխանցման հեղինակ:

Այս գոլով ավարտվեց նաև արգենտինացու «չոր» սերիան: Խփելով 499-րդ գոլը մարտի 30-ին Բոլիվիայի հավաքականին, Մեսսին լուռ էր 4 խաղերի ընթացքում` ներառյալ Էլ Կլասիկոն և «Ատլետիկոյի» հետ քառորդ եզրափակիչ երկու հանդիպումները Չեմպիոնների լիգայում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս