Բաժիններ՝

«Մոուրինիոյի ամենամեծ պրոբլեմն այն էր, որ նա չափից շատ էր վստահում մեզ». Ֆրանչեսկ Ֆաբրեգաս

«Չելսիի» կիսապաշտպան Ֆրանչեսկ Ֆաբրեգասը արտահայտվել է ընթացիկ մրցաշրջանում թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հեռացման կապակցությամբ:

«Այս կապակցությամբ շատ բան է ասվել, ընդ որում, շատ սուտ: Ես սիրում եմ Ժոզեին, համարում եմ նրան իմ ընկերը, մենք մինչև հիմա կապ ենք պահպանում:

Դրա համար տհաճ է այդ կապակցությամբ շատ բաներ լսել, բայց ես շարունակում եմ վերաբերվել նրան մեծ հարգանքով:

Մոուրինիոյի ամենամեծ պրոբլեմն այն էր, որ նա չափից շատ վստահում էր մեզ: Նա մեզ ավելի շատ հանգստյան օրեր էր տրամադրում: Մեզ ավելի շատ էր վստահում, բայց թիմը, մենք բոլորս տապալեցինք նրան:

Դա էլ հենց դարձավ գլխավոր պատճառը, թե ինչու նա ստիպված եղավ հեռանալ թիմից, և բոլորիս մոտ, ներառյալ, բնականաբար, նաև ինձ մոտ, շատ տհաճ զգացողություններ են մնացել դրա պատճառով»,- ասել է Ֆաբրեգասը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին ————— Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Ցեղասպանություն․ հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովին։ Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։ Նորին Սրբությունը ողջունեց Միքայել Հեզեմանի այցը համայն հայության հոգևոր կենտրոն և բարձր գնահատեց նրա գիտական վաստակը՝ ընդգծելով, որ Մայր Աթոռը պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայոց ցեղասպանության վավերագրերի ուսումնասիրությանը, քրիստոնեական ժառանգության հանրահռչակմանն ու հոգևոր արժեքների տարածմանը։ Վեհափառ Հայրապետը նաև տիար Հեզեմանին հրավիրեց բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի միաբանության և հոգևոր-կրթական հաստատությունների սաների համար։ Գերմանացի պատմաբանն իր գոհունակությունն արտահայտեց Հայաստան այցելելու հնարավորության առթիվ՝ պատրաստակամություն հայտնելով վերադառնալու Հայաստան և բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի գիտա-կրթական կառույցներում։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան ժամանակակից աշխարհում կրոնական ազատության և երկխոսության, համընդհանուր գործակցության ու ջանքերի մեկտեղման կարևորությանը՝ ի խնդիր համամարդկային բարօրության, խաղաղ ու արդար աշխարհի կերտման։