
Չեմպիոնների լիգա. «Ռեալի» հայտացուցակը թերի է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հնարավորություն կունենան դաշտ դուրս գալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան հանդիպման ժամանակ:
Մադրիդցիներն ունեն կորուստներ և չեն ներկայացրել օպտիմալ հայտացուցակ: Վնասվածքների պատճառով հայտացուցակից դուրս մնացել ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման ու բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրուն:
Սերուցքայինների հայտացուցակն ունի հետևյալ տեսքը՝
Դարպասապահներ՝ Նավաս, Կասիլյա, Յանես:
Պաշտպաններ՝ Ռաֆայել Վարան, Պեպե, Սերխիա Ռամոս, Նաչո, Մարսելո, Կարվախալ, Արբելոա, Դանիլո:
Կիսապաշտպաներ՝ Կրոս, Խամես, Բեյլ, Կովաչիչ, Լուկաս, Մոդրիչ, Իսկո:
Հարձակվողներ՝ Ռոնալդու, Խեսե, Մայորալ:
Սիրարփի Աղաբաբյան