
Պեպ Գվարդիոլայի դրամատիկ հեթ-տրիկը

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլը կարծես անիծված լինի կատալոնական մարզիչ Պեպ Գվարդիոլայի համար:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի երկու խաղերի արդյունքում պարտվելով «Ատլետիկոյին»՝ Գվարդիոլայի թիմը՝ «Բավարիան», դարձյալ չկարողացավ հայտնվել մրցաշարի եզրափակչում՝ նորից պարտվելով իսպանական թիմի:
Այս սցենարը կրկնվում է արդեն 3 տարի: Նախորդ տարիներին Գվարդիոլայի թիմին խանգարել էին «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը»:
Հիշեցնենք նաև, որ սա վերջին խաղն էր Չեմպիոնների լիգայում, որտեղ մյունխենցիներին մարզում էր Գվարդիոլան:
Սիրարփի Աղաբաբյան