
Մաշկի գունափոխության բուժումը տնական բաղադրիչներով

Դեմքի մաշկի վրա արևային, տարիքային բծերը հիմնականում ի հայտ են գալիս արևի տակ երկար ժամանակ մնալու արդյունքում: Սա կարող է վնասել մելանինը և հանգեցնել կարճաժամկետ կամ երկարաժամկետ գունափոխության:
Շատ դեպքերում դրանք ի հայտ են գալիս երեսի և ձեռքերի մաշկի վրա, սակայն կարող են նաև առաջանալ մարմնի այլ հատվածներում: Մաշկի գունափոխությունը կարող է ի հայտ գալ նաև վիրահատություններից հետո առաջացած սպիների պատճառով:
Մելասման մաշկի բարձր պինգմենտացիայի տեսակ է, որը հաճախ հանդիպում է հղի կանանց մոտ: Այն կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ, բայցև անցնել հղիությունից անմիջապես հետո:
Այնուամենայնիվ, առողջական այս խնդիրը կարող է ծագել նաև տղամարդկանց մոտ:
Մաշկի գունափոխությունից ազատվելու բնական միջոց
1 թ/գ քրքումի փոշուն ավելացրեք 1 թ/գ կիտրոնի հյութ, լավ խառնեք և ստացված խառնուրդը քսեք մաշկի այն հատվածներին, որտեղ գունափոխություն եք նկատում: Թողեք դիմակը մնա 15 րոպե, ապա լվացեք սառը ջրով:
Խորհուրդ է տրվում քսուքը քսել լոգանք ընդունելուց առաջ: Պրոցեդուրան կրկնեք օրական 1-2 անգամ և շուտով կնկատեք տարբերությունը:
Կարևոր է հիշել, որ այս պրոցեդուրան կատարելուց հետո չի կարելի հայտնվել արևի ուղիղ ճառագայթների տակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը