
««Վիլյառեալի» հետ շատ ավելի լավ կխաղանք». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ Եվրոպայի լիգայում իր թիմը շատ ավելի լավ կխաղա «Վիլյառեալի», քան «Սուոնսիի» հետ անցկացրած խաղում:
«Պետք է ընդունել արդյունքը, որովհետև մեր խաղը բավարար լավը չէր:
Ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև եթե մենք 90 րոպե խաղայինք նորմալ ֆուտբոլ, մենք կկարողանայինք հաղթել: Պրոբլեմը նրանում է, որ մենք վատ խաղ անցկացրեցինք:
Այդ հանդիպմանը ես թիմի խաղին նայում էի առանց հատուկ հաճույքի: Մենք պետք է դրա մասին մտածենք և վերականգնվենք: Այդպես մենք կարող ենք շատ ավելի լավ խաղալ, քան կիրակի:
Պետք է ընդունենք արդյունքը, իսկ հետո շատ աշխատենք, որպեսզի կարողանանք հինգշաբթի ավելի լավ հանդես գալ»,- ասել է Կլոպը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը