Մրցաշրջանի վերջին տնային խաղի ժամանակ «Լեսթերի» երկրպագուներին կհյուրասիրեն գարեջուր և պիցցա
Ինչպես հաղորդում է Heavy.com-ը, Անգլիայի առաջնության 37-րդ տուրում «Էվերթոնի» հետ կայանալիք խաղի ժամանակ «Լեսթերի» երկրպագուներն անվճար գարեջուր և պիցցա կստանան:
«Լեսթերի» համար, ով դարձել է Անգլիայի չեմպիոն, այս խաղը կլինի ընթացիկ մրցաշրջանի վերջին տնային հանդիպումը: Գարեջրով երկրպագուներին կհյուրասիրի Singha Beer ընկերությունը, որը հանդիսանում է «Աղվեսների» պաշտոնական հովանավորը: Պիցցայով կհյուրասիրի ակումբի մեկ այլ հովանավոր՝ Pizza Hut-ը:
«Լեսթեր» – «Էվերթոն» խաղը տեղի կունենա մայիսի 7-ին, «Քինգ Փաուեր Ուոլքերս» մարզադաշտում, Երևանի ժամանակով ժամը 20:30-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը