Բաժիններ՝

«Ինքս եմ զանգահարել Կլաուդիո Ռանիերիին և խնդրել եմ թույլ տալ երգել խաղից առաջ». Անդրեա Բոչելի

«Քինգ Փաուեր» մարզադաշտում իտալացի տենորի ելույթի միտքը «Լեսթերի» գլխավոր մարզչին է պատկանում:

«Անկեղծ ասած, ինձ չեն կանչել: Ես ինքս եմ զանգահարել Ռանիերիին: Նրա համարն ինձ տվել է Խավիեր Ձանետին, այնպես որ, ես զանգահարեցի և ասացի. «Սա Բոչելին է: Ես կցանկանայի ելույթ ունենալ Ձեզ մոտ»:

Նա շատ երջանիկ էր: Նա ի ծնե էլեգանտ մարդ է: Իսկ դրանից հետո ամեն ինչ արեցին իմ մենեջերը և ակումբը:

Իմ կիրքը ֆուտբոլի նկատմամբ անսահման է: Այն սկսվել է դեռ մանուկ հասակում: «Լեսթերը» մաքուր ֆուտբոլի անհավանական օրինակ է: Փոքր թիմը դարձավ հզոր` շնորհիվ ոգու ուժի: Սա կյանքի դաս է. այնտեղ, որտեղ կա կամք, կա նաև ճանապարհ»,- Բոչելիի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Բոչելին ելույթ կունենա «Քինգ Փաուեր» մարզադաշտում՝ «Լեսթեր» – «Էվերթոն» խաղից առաջ:

Անդրեա Բոչելին «Ինտերի» երկրպագու է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս