
«Գվարդիոլայի» նշանակման մասին նորությունը վնասեց Պելեգրինիի թիմին». Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն Անգլիայի առաջնության 37-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք խաղից առաջ կարծիք է հայտնել, որ Պեպ Գվարդիոլայի նշանակման մասին նորությունը բացասական ազդեցություն է ունեցել քաղաքաբնակների արդյունքների վրա:
«Նրանք ամեն տարի մեծ գումարներ են ներդնում թիմի մեջ: Երևում է, որ այս պլանը վաղուց էր մտածվել: Հենց ակումբի մարզչական տնօրենի պաշտոնում նշանակվեց Չիկի Բեգիրիսթայնը, պարզ դարձավ, թե ինչ է հետո լինելու: Կարծում եմ՝ նա միշտ մտածել է Գվարդիոլայի տարբերակի մասին:
Պելեգրինիի համար ծանր է, քանի որ թիմը կորցնում է հզորությունը, երբ ֆուտբոլիստներն իմանում են, որ մարզիչը գնալու է»,- Վենգերի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը