Բաժիններ՝

Պաշտոնական. «Յուվենթուսը» երկարաձգել է Ալեգրիի պայմանագիրը

Մասիմիլիանո Ալեգրին նվազագույնը 2 մրցաշրջան կգլխավորի թուրինյան «Յուվենթուսը»:

Պետք է նշել, որ անցած մրցաշրջանի արդյունքներով՝ Սերիա Ա-ի լավագույն մարզչի նախկին աշխատանքային համաձայնագիրը «Ծեր սենյորայի» հետ նախատեսված էր մինչև 2017թ. հունիսը:

Ինչպես հաղորդում է «Յուվենթուսի» պաշտոնական կայքը, Ալեգրին իր ստորագրությունը դրել է նոր պայմանագրի տակ, որը նախատեսված է մինչև 2018թ. հունիսը:

Ըստ իտալական ԶԼՄ-ների տեղեկության՝ Ալեգրին «Յուվենթուսում» կստանա տարեկան 5 մլն եվրո:

Հիշեցնենք, որ Ալեգրին թուրինցիներին ընդունել է 2014թ. ամռանը և «Ծեր Սենյորայի» հետ հասել է 2 հաղթանակի Սերիա Ա-ում, նվաճել է Իտալիայի գավաթը և Սուպեր գավաթը, ինչպես նաև հասել է 2015թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս