Գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասն ապահովել է անասնսաբուծությունը
2016 թվականի առաջին եռամսյակում գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 3,8%-ով և կազմել 81,2 մլրդ դրամ։
Այդ թվում՝ անասնաբուծությունը գրանցել է 2,9% աճ (ծավալը՝ 66,8 մլրդ դրամ), իսկ բուսաբուծությունն աճել է երկնիշ թվով՝ 12,4% (4,4 մլրդ դրամ)։
Ձկնորսության ոլորտի արտադրանքի ծավալը առաջին եռամսյակում աճել է 7,5%-ով և կազմել 10 մլրդ դրամ։ Միայն մարտ ամսվա ընթացքում հանրապետությունում իրացվել է 1547,5 տոննա ձուկ, որը 22,8%-ով շատ է 2015 թվականի մարտի ցուցանիշից։