Թոմ Հենքսը կդառնա ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Ամերիկացի դերասան եւ «Օսկար» հեղինակավոր կինոմրցանակի երկու արձանիկներ շահած Թոմ Հենքսը կդառնա ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, որը բարձրագույն պարգեւանշանն է Ֆրանսիայում:
Ինչպես տեղեկացնում ամերիկյան People պարբերականը, Հենքսը այս պարգեւին կարժանանա հասարակայնության ուշադրությունը Երկրորդ համաշխարհային պատերազմում զինվորների դերին հրավիրելու ջանքերի համար: Բացի դերասանից, շքանշաններ կստանան Միացյալ Նահանգների NBC հեռուստալիքի լրագրող Թոմ Բրոքոուն եւ Նոր Օռլեանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ազգային թանգարանի տնօրեն Գորդոն Մյուլլերը:
Պատվո լեգեոնի շքանշանների հանձնման արարողությունը կկայանա մայիսի 20-ին Փարիզում:
Թոմ Հենքսը խաղացել է գլխավոր դերը «Փրկել շարքային Ռայանին» կինոնկարում, ինչպես նաեւ եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին «Զինակից եղբայրներ» եւ «Խաղաղ օվկիանոս» հեռուստասերիալների պրոդյուսերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: