EgyptAir-ի А320 ինքնաթիռն անհետացել է ռադարներից. ինքնաթիռում գտնվել է 66 մարդ
Եգիպտական EgyptAir ավիաընկերության Airbus A320 ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարներից: Այս մասին հայտնել է ավիաընկերությունը Twitter-ի իր էջում:
MS804-ն ուղևորվում էր Փարիզից Կահիրե: Այն դուրս է եկել Ֆրանսիայի մայրաքաղաքից կենտրոնաեվրոպական ամառային ժամանակով ժ. 23:09-ին:
Ճշտված տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվել է 66 մարդ՝ 56 ուղևոր (ներառյալ՝ 3 երեխա), անձնակազմի 7անդամ, սպասարկող թիմի 3 ներկայացուցիչ:
Ինքնաթիռն անհետացել է ռադարներից՝ Եգիպտոսի օդային տիրույթում անցնելով 16 կմ:
Այն գտնվել է 37 հազար ֆուտ բարձրության վրա (11 կմ):
Ինքնաթիռի հետ կապը կտրվել է Կահիրեի ժամանակով ժ. 02:45-ին, հայտնել են EgyptAir-ից:
Եգիպտական ռազմական ինքնաթիռներն ու փրկարարական ծառայությունները ձեռնամուխ են եղել անհետացած ինքնաթիռի որոնողական աշխատանքներին:
Եգիպտոսի ավիացիոն պաշտոնյաները կարծում են, որ անհետացած ինքնաթիռն ընկել է ծովը, հայտնում է Reuters-ը: