Բաժիններ՝

Փարիզից Կահիրե ուղևորվող անհետացած A320-ն ուղարկել է աղետի ազդանշաններ

Եգիպտական EgyptAir ավիաընկերության Airbus A320 ուղևորատար ինքնաթիռը, որը Փարիզից ուղևորվում էր Կահիրե, ուղարկել է աղետի ազդանշանններ: Ազդանշանի ստացման մասին հաղորդագրությունը հաստատել է Եգիպտոսի քաղաքացրիական ավիացիայի նախարարությունը, հայտնում է Reuters-ը:

Ազդանշանը ստացվել է տեղի ժամանակով ժ. 04.26-ին: Ընդ որում՝ ավելի վաղ EgyptAir-ում ասել էին, թե ինքնաթիռը ռադարներից անհետացել է ժ. 02.45-ին: Իր Twitter-ում ավիաընկերությունը հայտնել է նաև աղետի ազդանշանի ստացման մասին:

Ավելի վաղ Հունաստանի օդային հաղորդակցության վարչությունը հայտնել էր, որ այն ժամանակ, երբ A320-ը գտնվել է հունական օդային տիրույթում, անձնակազմը չի հայտնել ինքնաթիռում առկա խնդիրների մասին:

Հիշեցնենք, որ ինքնաթիռում գտնվել է 66 մարդ՝ 56 ուղևոր (ներառյալ՝ 3 երեխա), անձնակազմի 7 անդամ, սպասարկող թիմի 3 ներկայացուցիչ: Ուղևորների թվում եղել է 30 եգիպտացի, 15 ֆրանսիացի, Իրաքի 2 քաղաքացի, Բրիտանիայի, Բելգիայի, Պորտուգալիայի, Կանադայի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Սուդանի, Չադի և Ալժիրի մեկական քաղաքացիներ:

Ինքնաթիռի հետ կապը կտրվել էր Հունաստանի օդային տիրույթը լքելուց 2 րոպե անց:
Ինքնաթիռի ձայնագրությունը կտրվել էր Միջերկրական ծովում՝ Եգիպտոսին մոտենալիս:
Ներկայում Միջերկրական ծովում որոնում են ինքնաթիռը: Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Հունաստանի ռազմաօդային, ռազմածովային ուժերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս