Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» չի խաղա 2016-17թթ. Չեմպիոնների լիգայում

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնության 38-րդ տուրից տեղափոխված խաղում ընդունեց «Բորնմուտին» և առավելության հասավ 3:1 հաշվով, սակայն չկարողացավ իրեն տեղ ապահովել 2016-17թթ. Չեմպիոնների լիգայում:

«Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 66 միավոր և հասավ «Մանչեսթեր Սիթիին», սակայն մնաց 5-րդ հորիզոնականում՝ խփած և բաց թողած գնդակների ավելի վատ տարբերության պատճառով:

«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է հաղթեր «Բորնմուտին» 19 գնդակի տարբերությամբ, որպեսզի առաջ անցներ «Մանչեսթեր Սիթիից» և խաղար 2016-17թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում: «Մանչեսթեր Յունայթեդը» հանդես կգա Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս