Բաժիններ՝

Վթար Երևանում. կան վիրավորներ

Մայիսի 18-ին, ժամը 21.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 62 UO 927 պետհամարանիշի և «ԲՄՎ» մակնիշի 01 TT 400 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Պ. -ն (ծնվ. 1981թ.), ուղևոր Կ. Ա.-ն (ծնվ. 1969թ.), ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռ. Ա.-ն (ծնվ. 1991թ.) և ուղևոր Ա. Բ.-ն (ծնվ. 1991թ.) տեղափոխվել են Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենաների մարտկոցները և փակել գազի բալոնների փականները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս