Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հակառակորդի լայնածավալ հարձակման առաջին իսկ պահերից, իր ողջ ներուժը հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդման և անվտանգության ապահովման գործին նպատակաուղղվեց նաև Արցախի ազատամարտիկների միությունը:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի 4 աշխատակից ժամանել է Սիրիա՝ երկու աշխատակից Բեյրութից, ևս երկուսը՝ Փարիզից: Նրանք անձամբ կնայեն վնասները ու կկատարեն նախնական անալիզ մեր մասնագետների հետ: Նրանք կմնան ընդամենը մեկ օր»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սպանված, իսկ այնուհետև գլխատված, անդամահատված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբան-իրավապաշտպանների խմբի կողմից ընդդեմ Ադրբեջանի գանգատներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ` Դատարան):
Սույն թվականի ապրիլի 4-ից ի վեր կառավարությունում ձևավորված օպերատիվ շտաբի միջոցով նյութական աջակցություն է հավաքագրվում հիմնականում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին և Պաշտպանության բանակին աջակցելու համար:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։
«Երեկ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ոստիկանության պետի արտահայտած միտքը որոշ անձանց կողմից սխալ է ընկալվել և տարբեր թյուր մեկնաբանությունների ու շահարկումների առիթ տվել: Իրականում ոստիկանության պետը լրագրողին չի վիրավորել, ընդամենը հակադարձելով նրա պնդմանը, թե ոստիկանության փոփոխությունները չի տեսնում, որպես ակնհայտը չտեսնելու օրինակ ասել է, թե դա նույնն է, որ իր առաջ կանգնած կնոջը չտեսնել որպես կին»:
Թուրք 2 զինծառայող է սպանվել ու 3-ն ստացել է վնասվածքներ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին քաղաքում ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով, հայտնում է Anadolu գործակալությունը:
Թուրքիան սկսել է տարբեր հեռահարության հակահրթիռային համակարգերի մշակումը, որոնք ինտեգրվելու են ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իսմայիլ Դեմիրը, հայտնում է Hurriyet-ը:
Քաղաքացի Հեղինե Հ.-ն տեղեկություններ է հայտնել ՀՀ մաքսային ծառայության աշխատակցի կողմից առերևույթ կաշառք պահանջելու վերաբերյալ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ, Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 25-ին ընդունել է ամերիկահայ բարերար եւ գործարար, Ռամկավար ազատական կուսակցության Վերականգնումի շարժման խորհրդակցական ժողովի նախագահ Վարդան Նազիրյանին տիկնոջ հետ:
Բրյուսելի «Մաալբեկ» մետրոյի կայարանը, որտեղ մարտին մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով սպանվել էր 16 մարդ, դարձյալ իր դռներն է բացել ուղևորների առաջ, հայտնում է BBC-ն:
Ապրիլի 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
2007 թվականին ծնված Արամ Ավետյանը տառապում է սուր լեյկոզով, գտնվում է Մուրացանի անվան կլինիկայում՝ քիմիաթերապիայի բաժանմունքում: 2012 թվականին երեխայի մոտ ի հայտ են գալիս հիվանդության նշաններ և նշված կլինիկայում բուժում ստանալուց հետո կարծես երեխայի մոտ ամեն ինչ լավ է ընթանում, սակայն 2016 թվականին Արամի մոտ հիվանդությունն ավելի սուր ընթացք է ստանում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշում է կայացրել ընդլայնել Սիրիայում ամերիկյան ռազմական կոնտինգենտը 250 զինծառայողով, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում կատարելով Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչներին:
Կարծում եմ՝ նկատի ուներ Շահեն Հարությունյանին և նրա տարիքի երիտասարդներին, ովքեր 17-18 տարեկան են, դեռևս դպրոցական ու նախանձելիորեն՝ համարձակ:
Հայոց ցեղասպանության հարցը թուրք ազգի խնդիրն է: Այս մասին «Ավրորա» մրցանակի և 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշեց մրցանակաբաշխության ամփոփմանը նվիրված ասուլիսին` պատասխանելով միջազգային լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ինչպես է վերաբերում այն փաստին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացավ, սակայն այդպես էլ չար տասանեց «ցեղասպանություն» բառը:
ԱՄՆ-ը պայքարի նոր ճակատ է բացել ԴԱԻՇ-ի դեմ՝ առաջին անգամ ԱՄՆ կիբերնետիկական հրամանատարության առաջ խնդիր դնելով հարձակումներ գործել ահաբեկիչների համակարգիչների ցանցերի նկատմամբ, գրում է The New York Times-ը:
80 տարեկան հասակում մահացել է սոուլ ժանրի ամերիկացի երգիչ Բիլլի Փոլը, որը հռչակվել է «Me and Mrs.Jones» երգի կատարմամբ: Այդ մասին այսօր հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները պետք է վերսկսվեն: Բանակցություններն իսկապես անհրաժեշտություն են, որպեսզի հնարավոր լինի խուսափել բռնության այնպիսի դրսևորումներից, ինչպիսիք եղան բոլորվին վերջերս: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Հառլեմ Դեզիրը:
Ապրիլի 25-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՊԲ շտաբում հարցազրույց է տվել «Washington Post»-ի լրագրող Դեյվիդ Իգնատիուսին (David Ignatius):
«Մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի համայն մարդկության կողմից՝ որպես տեղի ունեցած իրողություն»,- եզրափակեց Հառլեմ Դեզիրը:
Օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 14 հարց եւ 2 միջազգային պայմանագիր: ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 149 հարց, 38 միջազգային պայմանագիր:
Ամերիկացի նախկին սենատոր, 90-ամյա Հարիս Ուոֆորդը հայտարարել է իրենից 50 տարով փոքր տղամարդու հետ նշանադրության մասին, գրում է Korrespondent.net-ը:
Ապրիլյան պատերազմական գործողությունների օրերին էլ կամավորական ջոկատի հետ մեկնել էր առաջնագիծ, հանդիպել որդու հետ և ընդամենը մի քանի օր առաջ էր վերադարձել: Դասընկերը նշել է, որ Ս. Քալաշյանի վանաձորցի համածառայակիցը, որը առաջինն է հայտնել Ս. Քալաշյանի մահվան մասին, ասել է, որ ծառայակիցներից մեկը զենքը մաքրելիս պատահաբար կրակ է արձակել: Դեպքի առնչությամբ ավելի ուշ ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 1-ին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանապետը Գագիկ Եղիազարյանի հետ խոսել է ոչ միայն սպառնալիքի լեզվով, այլ նաև բարոյականության սահմաններից դուրս արտահայտություններ է գործածել, որը հարիր չէ օրենքի և քաղաքացու իրավունքի ենթադրյալ պաշտպան ոստիկանին, առավել ևս այդ կառույցի ղեկավարին։
Մեկ անգամ ևս վարչական ակտերի հասցեատերերին հորդորում ենք՝ օգտվել օրենքով ընձեռնված հնարավորությունից և նշված ժամկետում վճարել տուգանքի սկզբնական գումարն ու ազատվել տուգանքի գումարի ավելացված չափը և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
Գրոհայինների 6 խումբ, ընդհանուր առմամբ գրեթե 600 մարդ, ովքեր վերահսկում էին Սիրիայի Դամասկոսի նահանգում Ռուհեյբա քաղաքի որոշ շրջաններ, միացել են կրակի դադարեցման մասին համաձայնագրին:
Քչերը գիտեն, որ շաքարն 8 անգամ ավելի արագ է կախվածություն առաջացնում, քան կոկաինը: Եթե օրգանիզմում շաքարի ավելցուկ է լինում, ապա ի հայտ են գալիս այնպիսի նախանշաններ, ինչպիսիք են՝ հոգնածությունը, գլխացավերը, քնկոտությունը և նույնիսկ ինֆեկցիաները: