Օբաման և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. նախագահները քննարկել են Սիրիայի վիճակը և ԴԱԻՇ-ի դեմ պայքարը

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Բարաք Օբաման և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայում իրավիճակն ու ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, հայտնում է Սպւտակ տունը:

«Երկու ղեկավարները քննարկել են Սիրիայում ստեղծված վիճակն ու համաձայնել, որ անհրաժեշտ է ԴԱԻՇ-ի ոչնչացման շտապ ջանքների գործադրումն ու Թուրքիայում, Եվրոպայում ու դրա սահմաններից դուրս ԴԱԻՇ-ի կողմից իրականացվող ահաբեկչությունները կանխելը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սպիտակ տունն ընդգծում է, որ Օբաման «կարևորել է միջազգային համագործակցության անհրաժեշտությունը ու հրադադարի ռեժիմի պահպանումը՝ Սիրիայում իշխանության փոխանցման քաղաքական բանակցություններում առաջընթաց գրանցելու համար»:
«Երկու երկրներն էլ քննարկել են բոլոր ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում համագործակցության խորացման հարցը, ներառյալ՝ «Քրդական աշխատավորական»կուսակցության դեմ պայքարը:

Այդ համատեքստում Օբաման վերահաստատել է ԱՄՆ-ի հավատարմությունը Թուրքիայի անվտանգությանը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի»,- ասված է հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս