Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում օգոստոսի 20-ին ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում անց է կացվելու ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք:
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները օգոստոսի 17-ին, ժամը 23.55-ին, Վազգեն Սարգսյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: Ուղևորներից մեկը դրսևորել է կասկածելի վարքագիծ, ապա պարեկների հարցին ի պատախան հայտնել է, որ մոտը թմրամիջոց կա:
Բրազիլիայի բնակիչները բախվել են բջջային հեռախոսների մշտական գողությունների և բազմաթիվ կիբեռհանցագործությունների խնդրին. հանցագործների գործողություններից ընդհանուր վնասը 2023 թվականին հասել է 34 միլիարդ դոլարի:
Սոխը մանր կտրատեք: Թավայի մեջ 50 գ կարագ հալեցրեք, լցրեք սոխը, խառնելով մոտ 5 րոպե տապակեք միջին ուժգնության կրակի վրա մինչև փափկելը: Հանեք կրակի վրայից ու հովացրեք:
Սուրբ Գրքում հաճախակի ենք հանդիպում իրադարձությունների, որոնք կապված են քառասուն թվի հետ: Նոյի օրերին՝ ջրհեղեղի ժամանակ, քառասուն օր անձրև եկավ: Երբ Մովսեսն իր ժողովրդին հանում էր Եգիպտոսից, Իսրայելի որդիներն անապատում շրջեցին քառասուն տարի մինչև հասան Ավետյաց երկիր՝ Քանան: Սավուղը, Դավիթն ու Սողոմոնը քառասուն տարի թագավորեցին: Քրիստոս անապատում քառասուն օր ու գիշեր ծոմ պահեց մինչև Իր գործունեությունն սկսելը:
Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնը (CREA) զեկույց է հրապարակել տարբեր երկրների կողմից Ռուսաստանից իրականացվող ներմուծումների վերաբերյալ:
Սննդաբան Ջեսիկա Սեպելի մեթոդի համաձայն՝ եղունգների վիճակով հնարավոր է որոշել, թե որ վիտամիններն են պակասում օրգանիզմում։ Նրա խոսքերը մեջբերում է Metro-ն։
Կրկին ընդդիմության ակտիվության դեպքում Նիկոլ Փաշինյանը ոտանավորներ բստրելու ու արտասանելու փոխարեն, լավ կամ վատ, բայց գոնե փորձում է քաղաքական մտքեր արտահայտել, պաշտպանվում է ոչ թե տափակ ու անհանգ բանաստեղծությամբ, այլ էլի տափակ, այդուհանդերձ քաղաքական հակադարձությամբ։
Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր դեռևս անցած տարվա նոյեմբերի 11-ին: Առատաշեն գյուղի բնակիչը հայտնել էր, որ տուն մտել են վերջին 10 օրվա ընթացքում` օգտվելով իրենց բացակայությունից և բանալին դռան վրա լինելու հանգամանքից:
Շվեյցարական «Volvo» ավտոարդյունաբերական ընկերությունը հայտարարել է Թուրքիայում սեդան դասի ավտոմեքենաների վաճառքն առաջիկայում դադարեցնելու մասին:
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 6-ը կդադարեցվի երթևեկությունը Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ-1/ ավտոճանապարհի` Հրազդան գետի վրայի կամրջով (Նոր Հաճնի կամուրջ)։
Թուրքիայի ազգային արժույթը՝ թուրքական լիրան, շարունակում է արժեզրկվել դոլարի և եվրոյի նկատմամբ:
Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է հրահրվել Ուկրաինայում Ռուսաստանի և Արևմուտքի պրոքսի պատերազմով կամ Արևմտյան Ասիայում իրանա-իսրայելական պատերազմով, որտեղ Ռուսաստանն ու Իրանը կհայտնվեն բազմաբևեռության կողմում, իսկ ԱՄՆ-ն ու Իսրայելը՝ միաբևեռության: Այս դիտարկումը հաստատում է այդ հակամարտությունների իմացաբանական բնույթը, որպես այդպիսին, ինչպես նաև դրանց դերը գլոբալ համակարգային անցման այս պատմական պահին: Երկու հակամարտությունների արդյունքը կորոշի, թե բազմաբևեռությունը կզարգանա՞ ամբողջ արագությամբ, թե՞ հանկարծակի կանգ կառնի որոշ ժամանակով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Այսօր հետաքրքիր աստղագիտական իրադարձություն կլինի, որն իր գագաթնակետին կհասնի Երևանի ժամանակով 22։25-ին։ Այս մասին հայտնում է Բյուրականի աստղադիտարանը։
Օգոստոսի 19-ին, կեսգիշերն անց, «Մերսեդես» մակնիշի մեքենան Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի սկզբնամասում բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել:
Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Օտարերկրյա պետությունների հետախուզման հետ կապված մի շարք ընկերություններ Չինաստանի տարածքում հողմաչափ աշտարակներ են տեղակայել գաղտնի տեղեկություններ հավաքելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՉԺՀ պետական անվտանգության նախարարությանը։
Օգոստոսի 17-ի գիշերը, ժամը 4.06-ին, ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր բնակավայրում խոտի դեզ է այրվում:
«Տարվա սկզբից մինչ օգոստոսի 19-ը հանրապետությունում գրանցվել է կարմրուկի լաբորատոր 546 դեպք, որոնցից 327-ը երեխաներ են, իսկ 219-ը՝ մեծահասակներ: Օգոստոսի 12-19-ը ընկած ժամանակահատվածում կարմրուկի լաբարատոր հաստատված դեպքեր չեն գրանցվել»:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն իրենց բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն են տարածել, որում անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորմանը։
Նախարարությունից ընդգծում են, որ որևէ հաղթողի դեռևս չի տրամադրվել համապատասխան դրամական խրախուսում՝ մինչև հարցի վերջնական պարզաբանումը:
Թուրքական մամուլում տարածվում են լուրեր, համաձայն որոնց, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չեղարկել է թուրքական ապրանքների ներկրումը սահմանափակելու մասին օրենքը:
«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ի այս տարվա մասնակից Հայկ Հեքեքյանը ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Ավարտվեց «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ը, շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին տպավորիչ ելույթների առթիվ և շնորհակալ եմ ձեզ լավ ու ջերմ խոսքերի համար: Ինչպես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին, իմ ուսուցչին, ընտանիքիս, բոլոր երաժիշտներին, դիրիժորներին, նվագախմբերին, ում հետ աշխատել եմ այս […]
Ողջ հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունը կախված է Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններից։ Այս մասին Բաքվում ՌԴ նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Բեռլինը Կիևին է փոխանցել ևս մեկ IRIS-T SLS հակաօդային պաշտպանության համակարգ (դրանց ընդհանուր թիվը երեք է), հրետանային արկեր, անօդաչու թռչող սարքեր և այլ զինատեսակներ։ Այս մասին է վկայում Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության՝ օգոստոսի 19-ին թարմացված ցանկը, որը հրապարակվել է Գերմանիայի կառավարության կայքում։
«Ռուսաստանի համար դժվար է հասկանալը, թե ինչու է Երևանը սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունը»,-Ռուսաստանի առաջին ալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Արևմտյան Նեղոսի տենդը սուր վիրուսային ծագման հիվանդություն է, որը փոխանցվում է Culex ցեղի մոծակների միջոցով: Այս մասին հայտնում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից՝ նշելով, որ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքն արձանագրվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում՝ անհայտ ծագման մենինգիտ ախտորոշմամբ պացիենտի մոտ։