Բաժիններ՝

«Շնորհակալ եմ երազանքներս իրականացնելու համար». Հայկ Հեքեքյան

«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ի այս տարվա մասնակից Հայկ Հեքեքյանը ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով.

«Ավարտվեց «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ը, շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին տպավորիչ ելույթների առթիվ և շնորհակալ եմ ձեզ լավ ու ջերմ խոսքերի համար:

Ինչպես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին, իմ ուսուցչին, ընտանիքիս, բոլոր երաժիշտներին, դիրիժորներին, նվագախմբերին, ում հետ աշխատել եմ այս ընթացքում և ովքեր աջակցել են ինձ իմ ճանապարհին։ Եվ իհարկե, շնորհակալ եմ Առաջին ալիքին՝ ինձ նման հնարավորություն ընձեռելու, իմ առջև լայն հեռանկարներ բացելու և երազանքներս իրականացնելու համար»,- գրել է Հայկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս