Պուտինն ու Ալիևը համատեղ հայտարարությամբ անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն իրենց բանակցությունների արդյունքում  համատեղ հայտարարություն են տարածել, որում անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորմանը։

Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ կողմերն ընդգծել են 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված հետագա պայմանավորվածությունների կարևորությունը՝ Հարավային Կովկասում անվտանգությունն ու կայուն զարգացումն ապահովելու համար։

«Ռուսաստանի Դաշնությունը հաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը»,-մասնավորապես ասված է համատեղ հայտարարության մեջ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հրավերով երկօրյա պետական այցով Ադրբեջան էր ժամանել օգոստոսի 18-ին։

Տեսանյութեր

Լրահոս