
Ինչի մասին կարող է վկայել եղունգների վիճակը

Սննդաբան Ջեսիկա Սեպելի մեթոդի համաձայն՝ եղունգների վիճակով հնարավոր է որոշել, թե որ վիտամիններն են պակասում օրգանիզմում։
Սեպելը բացատրել է, որ եղունգների վատ որակը, անհավասար մակերեսը և դանդաղ աճը կարող են վկայել ցինկի պակասի մասին: Փխրուն եղունգները կարող են վկայել երկաթի և սպիտակուցի պակասի մասին։ Եթե եղունգների վրա հայտնվում են սպիտակ բծեր, ապա, ամենայն հավանականությամբ, օրգանիզմը ցինկի, կալցիումի, B խմբի վիտամինների կամ կարևոր ճարպաթթուների պակաս ունի։
Եղունգները ամրացնելու համար սննդաբանը խորհուրդ է տվել սննդակարգում ավելացնել ծովամթերք, ձու, կաթնամթերք, քանի որ դրանք յոդ են պարունակում։ Օրգանիզմը կարող է ցինկ ստանալ ոստրեներից, տավարի մսից, ընկույզից, սերմերից և լոբիից։Սեպելը խորհուրդ է տվել կոլագենով և վիտամիններով հավելումներ ընդունել։ «Յոդ, ցինկ, երկաթ և սելեն պարունակող վիտամինային կոմպլեքսները իսկապես կարող են նպաստել եղունգների առողջությանն ու ամրությանը»,- ըստ Metro-ի՝ վստահեցրել է նա։