
Մեքենայում հրդեհ է բռնկվել, վարորդը և ուղևորը մահացել են

Օգոստոսի 19-ին, կեսգիշերն անց, «Մերսեդես» մակնիշի մեքենան Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի սկզբնամասում բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել:
Վարորդը և ուղևորը՝ 34-ամյա Գևորգ Ս.-ն և 34-ամյա Մարտին Գ.-ն, մահացել են:
Կատարվում է նախաքննություն: