Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել

Թուրքիայի ազգային արժույթը՝ թուրքական լիրան, շարունակում է արժեզրկվել դոլարի և եվրոյի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Օգոստոսի 19-ին՝ շաբաթվա առաջին աշխատանքային օրը, 1 դոլարին համարժեք լիրան անկում ապրել 0.10-ով և կազմել 33.71:

Նույն ժամանակահատվածում լիրայի արժեզրկումը եվրոյի նկատմամբ ևս շարունակվել է՝ անկում ապրելով 0.23-ով՝ 1 եվրոյին համարժեք կազմելով 37.27:

Հիշեցնենք, որ դեռևս 2023-ի հոկտեմբերի 18-ին Թուրքիայի ԿԲ-ի տվյալների համաձայն՝ դոլար/լիրա հարաբերակցությունը ճգնաժամային էր. 1 դոլարին համարժեք լիրան հասել էր 28.21-ի: Նույնը տեղի էր ունեցել եվրո/լիրա հարաբերակցությունում: Եթե մինչև 2023-ի մայիսյան համապետական ընտրությունները 1 եվրոյի դիմաց կարելի էր ստանալ 21.5 լիրա, ապա այդ ժամանակ կարելի էր ստանալ 27 լիրա:

Տեսանյութեր

Լրահոս