Չինաստանում լրտեսական մետեոկայաններ են հայտնաբերվել

Օտարերկրյա պետությունների հետախուզման հետ կապված մի շարք ընկերություններ Չինաստանի տարածքում հողմաչափ աշտարակներ են տեղակայել գաղտնի տեղեկություններ հավաքելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՉԺՀ պետական անվտանգության նախարարությանը։

WeChat սոցցանցում գերատեսչության պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության համաձայն` վերջին տարիներին օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ կապված առանձին ընկերություններ հողմաչափ աշտարակների կառուցման պատրվակով ներթափանցել են Չինաստանի կարևորագույն գաղտնի կառույցների մերձակայք։

Գերատեսչությունից հայտնել են, որ տվյալ ընկերություններն ապօրինի գաղտնի տվյալներ են հավաքել և փոխանցել արտերկիր` վտանգ ստեղծելով Չինաստանի ազգային անվտանգության համար։

Չինական «Global Times» պետական թերթը գրում է, որ 2023 թվականի հունվարից հոկտեմբեր ՉԺՀ–ի անվտանգության մարմինները օտարերկրյա պետությունների հետ առնչություն ունեցող ավելի քան 3000 օդերևութաբանական կայան են ստուգել և հայտնաբերել հարյուրավոր ապօրինի կայաններ, որոնք իրական ժամանակում օդերևութաբանական տվյալներ են փոխանցել այլ երկրների։

Պարբերականը նշում է, որ օդերևութաբանական տվյալները հիմք են ծառայում ռազմական գործողությունների ճշգրիտ ծավալման համար։

Տեսանյութեր

Լրահոս