Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը մասնակցել է թուրքական պետական լրատվական «Anadolu Ajansı» գործակալության կողմից կազմակերպված «Թղթակից. թվային ժամանակաշրջանում լրագրության վերաիմաստավորման համաժողովի» շրջանակներում:
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված ՀՀ գենդերային անհավասարության 2023թ. ինդեքսը։
Այն տնտեսվարող սուբյեկտները, որոնց շինությունների դրսի հատվածում տեսախցիկներ չկան տեղադրված, շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար համակարգեր տեղադրել։ Եթե տեսախցիկներ արդեն կան, ապա դրանք պետք է համապատասխանեցվեն ՆԳՆ-ի պահանջներին։
Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետոյի գլխավորած պատվիրակությունը Բաքվում է։ Պատվիրակության հետ հանդիպել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևն ու հայտարարել՝ Ադրբեջանն ու Իտալիան նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում։
Վստահ եմ, որ վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը կիրացվի ճիշտ այնպես, ինչպես 5 անգամ համաձայնեցվել ու հայտարարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից։ Ադրբեջանի իշխանությունները պարզապես սարսափում են դրանից և ճիշտ են անում՝ պիտի վախենան: Նրանք այդ վախը վերափոխում են ագրեսիայի, որն ուղղում են մարդկանց, վանքերի ու մշակութային այլ արժեքների դեմ։
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի «փոխանցել» Ադրբեջանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածը բացարձակ սուտ է։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը թուրքական «Haberturk» հեռուստաալիքին հարցացազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը և դրանից բխող վտանգներին։
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը կայացել է «SelectUSA» ներդրումների գագաթնաժողովը, որին մասնակցել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սեդաթ Օնալը, Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Ջուլի Էադեհը, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի միջազգային առևտրի գծով փոխնախարարի օգնական Դիանա Ֆարելը և ԱՄՆ-ի առևտրի պալատի Մերձավոր Արևելքի, Միջին Ասիայի և Թուրքիայի հարցերով փոխնախագահ Ջենիֆեր Միլլերը և մի շարք գործարարներ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած իշխող ԱԶԿ-ի խորհրդարանական ֆրակցիայի հետ հանդիպմանն ունեցած ելույթում անդրադարձել է Հայաստանի՝ Պաղեստինի Պետության ճանաչման որոշմանը։
ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ Կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակ տրամադրել օտարերկրյա հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին։
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել ռուսաստանցի հայ ռեժիսոր Կարեն Շահնազարովին։
Գիտական հանդեսների հեղինակավոր Scopus միջազգային շտեմարանում ընդգրկված DYNAMICS OF ASYMMETRIC CONFLICT բրիտանական հանդեսում հրապարակվել է քաղաքական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանի և Արաքս Վարդանյանի «Աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման վրա. ինքնորոշո՞ւմ, թե՞ ցեղասպանություն» հոդվածը, որը թարգմանաբար ներկայացվում է ստորև։
Արևմտյան երկրները ճնշում են գործադրում պաշտոնական Երևանի վրա՝ մի շարք դեպքերում խրախուսելով նրան հակառուսական դիրք գրավել, ինչպես նաև կրճատել համագործակցությունը ԱՊՀ-ում, բայց դա առաջին հերթին վնասում է հենց Հայաստանին, լրագրողներին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Հայաստանի Սահմանադրությունը մի օր, ապագայում, պետք է փոփոխության ենթարկվի, սակայն, դա չպետք է նախապայման լինի խաղաղության շրջանակային պայմանագրի կնքման համար», – երեքշաբթի օրը, Վաշինգտոնում գործող Ատլանտյան խորհրդի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Ի նկատի ունենալով Հայաստանի հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև պաշտոնական հարաբերությունների դադարեցման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, մրցույթի հայաստանյան պաշտոնական պատվիրակությունը որոշում է կայացրել չմեկնել Բելառուս և մասնակցություն չունենալ այս տարի հուլիսի 8-18-ը Բելառուսում տեղի ունեցող «Սլավյանսկի բազար 2024» ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթին:
Վերցված այս դադարը հարկավոր էր ճանաչելու համար ոչ այնքան «խոսացողներին», որքան «լռողներին», նաև այն մարդկանց, որոնք իմանալով ճշմարտությունը իրենց լռելայն համաձայնությունն են տվել «խոսացողներին»։
Յունիբանկը՝ որպես լիզինգի շուկայի ակտիվ մասնակից, անդամակցել է «ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիա»-ին: Համագործակցությունը հնարավորություն կտա բարելավել լիզինգային գործարքի իրականացումը բոլոր կողմերի համար, ստանալ ոլորտային միասնական լուծումներ, որոնք կնպաստեն ճյուղային բարեփոխումներին և ոլորտի կատարելագործմանը: Բացի այդ, Յունիբանկը հնարավորություն կունենա անմիջականորեն մասնակցել ոլորտի օրենսդրական բարելավման աշխատանքներին։
Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է 90 ռուս զինծառայող, փոխարենը 90 ռազմագերի է հանձնվել Ուկրաինայի զինված ուժերին. այս մասին այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երեքշաբթի՝ հունիսի 25-ին, առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել իր ռուսաստանցի գործընկեր Անդրեյ Բելոուսովի հետ։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը՝ հավելելով, որ այն տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Հայաստանը միանգամայն կարող է տարանցիկ երկիր դառնալ Հնդկաստանը Եվրոպայի և Ռուսաստանի հետ կապելու հարցում։ Այս մասին Եվրասիական երկրներից ճանաչողական այցի շրջանակում Նյու Դելի այցելած լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը` պատասխանելով news.am-ի հարցին։
Տավուշում սահմանազատման գործընթացն ավելի շատ կայունություն է բերելու, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Շուշիի հռչակագրով՝ Ադրբեջանն ու Թուրքիան դաշնակիցներ են, երկու բանակների ինտեգրումը բարձր մակարդակի վրա է»,- ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությանն ու АзТВ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Ռուսաստանը եկել է, հանձնել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին ու վերադարձել Ռուսաստան: Այս մասին «Կառուցելով ապագան» խորագիրը կրող «ԱՊՐԻ» ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Բոլոր գերիների վերադարձը միշտ եղել է Հայաստանի օրակագում, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Ucom ընկերության աջակցությամբ հուլիսի 4-ին տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը, որը նվիրված է թվային հնարավորություններին։
Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն ինտենսիվ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 25-30 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը և 27-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։