Վերջին 14 օրում Հայաստանում կորոնավիրուսի լաբորատոր հաստատված 29 դեպք է գրանցվել:
Ռեժիսոր Ջեմմա Ավետիսյանը նշանակվել է Կրասնոյարսկի երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Այս մասին տեղեկացնում են թատրոնից։
Հայաստանում 2020 թվականից առ այսօր Ճանապարհային ոստիկանության և Պարեկային ծառայության կողմից կայացվել է վարորդական իրավունքի զրկման ավելի քան 23 հազար որոշում: Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:
Այս տարեսկզբից Աֆրիկյան միության 55 երկրից 13-ում հայտնաբերվել է կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 17 հազար դեպք: Այս մասին հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան։
ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի հայագիտության ամբիոնում կազմակերպվել է հիշատակի երեկո՝ նվիրված հայ անվանի նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանին։
Գերմանիան 2025 թվականին կմնա Ուկրաինայի ամենամեծ աջակիցը ԵՄ-ում: Այս մասին հայտարարել են երկրի նախարարների կաբինետում, գրում է Frankfurter Allgemeine Sonntagszeitung-ը։
Փրկարարները Էլբրուսից տարհանել են Հնդկաստանից եկած լեռնագնացի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները Եկատերինբուրգում բարձրահարկ շենքում բռնկված հրդեհից փրկել են 23 մարդու, որոնցից 7-ը երեխաներ են, ընդհանուր առմամբ տարհանվել է 232 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սերբիայի իշխանություններն ակնկալում են Ռուսաստանից բնական գազի մատակարարումների նոր բանակցություններ և առավել բարենպաստ պայմաններ աշնանը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին են զանգահարել «Աշտարակ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «ձախ ուսահոդի շրջանի հյուսվածքների գնդակային կույր վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի, ով չի հայտնել, թե ինչ պայմաններում է ստացել վնասվածքը:
Օգոստոսի 14-ին ֆեյսբուքյան գրառում կատարեցի «Հայոց պատմություն» առարկայի 8-րդ դասարանի նոր դասագրքի կապակցությամբ և խոստացա, որ ուրբաթ կտեղադրեմ ԿԳՄՍի և «Մասնակցային դպրոց» ԿՀ-ի հերթական խայտառակությանը վերաբերող իմ գրախոսությունը: Երեկ գրախոսությունը չհրապարակեցի, քանի որ նախորդ օրը, օգոստոսի 15-ին, ռուսական լրատվամիջոցները տարածեցին այս դասագրքի կապակցությամբ ռուսական ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը` հղում տալով գերատեսչության կայքէջին: Ու թեև ՌԴ ԱԳՆ-ի կայքէջում չհաջողվեց գտնել TASS-ի տարածած հաղորդագրության հիմքերը, այնուամենայնիվ, անդրադառնամ երկու կարևոր հանգամանքի, որոնք ուշադրությունից դուրս են մնում…
Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե քաղաքի բնակելի շենքի վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, վիրավորվել է 5 մարդ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով NNA պետական լրատվական գործակալությունը:
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 17-ին, ժամը 02:14-ին ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղի Սուրբ Սարգիս փողոցի տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել։
Իտալական RAI հեռուստառադիոընկերության աշխատակիցներին, հավանական է, Կուրսկի մարզ են ուղեկցել սահմանի ուկրաինական կողմից՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը լրագրողների ներկայությամբ քողարկելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի՝ (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը։
Իրանը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության հետ աշխատելու և իր տարածքով ռուսական գազ տեղափոխելու հարցում։ Այս մասին Աստրախանում՝ Կասպյան ֆորումում, լրագրողներին ասել է ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալին:
Վրաստանում «Կապիկի ծաղիկ» վիրուսը համաճարակի պատճառ չի կարող դառնալ, NEWS.On.ge լրատվամիջոցին ասել է իմունացման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար, Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեն։
Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Դևիդ Լեմին և Ստեֆան Սեժուրնեն Իսրայել և Պաղեստինյան օկուպացված տարածքներ կատարած համատեղ այցից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
1861 թվականին ներքին այրման շարժիչի գյուտը հնարավորություն տվեց մարդկությանը` մտածելու տեղափոխման նոր միջոցների մասին: Եվ մեկ դար էլ չէր անցել, որ մարդկանց ու բեռների տեղափոխման բեռը դարերով կրած ձիերից մնաց միայն ավտոմեքենայի շարժիչի հզորության չափման միավոր ձիաուժը:
Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 17-ին, ժամը 03։49-ին ահազանգ է ստացվել, որ Հերհեր գյուղում տանը կից այրվում է խոտի դեզ:Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը բնակիչներին կոչ է արել անտառային հրդեհների պատճառով ավելի զգույշ լինել և կանխել դրանց առաջացումը, ինչպես նաև հետևել իշխանությունների նախազգուշացումներին։ Ջևդեթ Յըլմազն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում իրանական ասացվածք է մեջբերել՝ «Շտապելը սատանայի գործ է»։ Որպես շարունակություն էլ նշել է, որ դա այն բանաձևումներից է, որը բնորոշում է նաև իրանական քաղաքական աշխարհայացքն ու գործելաոճը։
Ադրբեջանի զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումներն անցկացրել են մարտավարական–հատուկ զորավարժություններ. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Պաշտպանության նախարարությանը:
ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ձեռնարկած է կենսոլորտի փոփոխութեան ՄԱԿ-ի 29-րդ խորհրդաժողովի` ՔՈՓ29-ի հարցով արշաւի մը, որուն ծիրին մէջ նամակներ յղեց Լիբանանի մէջ Միացեալ Նահանգներու, Ռուսիոյ, Ֆրանսայի, Բրիտանիոյ, Սպանիոյ, Չինաստանի, Եւրոպական Միութեան, Իտալիոյ, Զուիցերիոյ, Նետերլանտներու, Յունաստանի, Դանիոյ, Աւստրիոյ, Գերմանիոյ, Պուլկարիոյ, Ճափոնի, Շուէտի, Ուրուկուէյի, Չիլիի, Արժանթինի, Քանատայի, Քուէյթի, Սէուտական Արաբիոյ եւ Մալեզիոյ դեսպաններուն:
Այսօր աշխատում են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային հետևյալ բաժինները.
Սեպտեմբերի 29-ին Ս. Տաճարը կրկին կբացի իր դռները՝ շարունակելով բաշխել դարավոր օրհնությունը մեր ժողովրդին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
«Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին։ Մենք պատրաստ ենք աշխատել երկու կողմի հետ ցանկացած ձևաչափով, որի շուրջ կողմերը կարող են գալ համաձայնության և որտեղ կարող են գրանցել առաջընթաց»,- հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից:
Անցյալում նմանատիպ խոշոր բռնկում դեռ չէր եղել։ Վիրուսի առաջին դեպքը նաև գրանցվեց Աֆրիկայից դուրս՝ Շվեդիայում, ինչը նշանակում է, որ վիրուսը սկսել է «ճամփորդել» ու նոր դեպքերի քանակը կարող է կտրուկ ավելանալ։
Ըստ Բալասանյանի` և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է ստորագրեն, որ ապագա խաղաղության պայմանագրում այլևս երբեք այս հարցերը չեն էլ ներառվելու։ Նա օպտիմալ տարբերակ է համարում սա հենց այսօր, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի կողմից լուրջ ճնշման տակ է հայտնվել Թուրքիայի և Արևմուտքի կողմից, մյուս կողմից նախազգուշացումներ է ստանում Ռուսաստանից և Իրանից։
Օգոստոսի 17-ին, ժամը 06։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գտնվող ավտոտնակից հրդեհ է նկատվում։