Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Վարդան Արթուրի Վարդանյանի սպանության դեպքի առթիվ։
Լոնդոնի հյուսիսում անցկացված ոստիկանական օպերացիայի ժամանակ 1 մարդու են գնդակահարել, Սքոթլանդ Յարդից հայտնել են BBC-ին:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Բուենոս Այրեսում դեկտեմբերի 10-ին ներկա է գտնվել Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրիի երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Արարողությունից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպում է ունեցել Արգենտինայի նախագահի հետ:
Այսօր Թուրքիայի 10 քաղաքներում անցկացված «զուգահեռ պետություն» օպերացիայի ժամանակ որոշում է կայացվել կալանավորել տասնյակ մարդկանց, հայտնում է DHA-
Դեկտեմբերի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին արևելյան շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը մեկնաբանել է Ուկրաինայի Գերագույն ռադայում ծագած կռիվը, հայտնում է ուկրաինական «Վեստի» թերթը:
Սիրիացի փախստականներ փոխադրող հերթական օդանավն է վայրէջք կատարել Կանադայում: globalnews-ը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Կանադայի վարչապետը, երկրի այլ պաշտոնյաների հետ անձամբ դիմավորում օդանավից դուրս եկող առաջին ընտանիքին:
«Մենք հավատում ենք, որ եկել է ժամանակը, որ ավելի քան մեկամյա դադարից հետո նախագահները հանդիպեն ու կոնստրուկտիվ քննարկեն կարգավորման հետագա քայլերը»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Եվրոպական ժողովրդական կուսակցության ուսանողական կազմակերպության՝ «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ»-ի խորհրդի անդամներին, ովքեր Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության հրավերով Երևանում մասնակցում են «Կառավարման նոր մոդելների ներդրումը Արևելյան գործընկերության երկրներում» խորագրով հավաքին:
Ստանդարտացման ազգային մարմնի ղեկավար Ե.Ազարյանի և Ռուսաստանի Դաշնության տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման ՌԱԳՄ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ա.Լոցմանովի կողմից ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանն արժանացել է «Ոսկե մրցանակի»:
Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.25-ի սահմաններում «ԿԻԱ Սորենտո» մակնիշի ավտոմեքենան Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ցանկապատված հողամասը, ինչի հետևանքով ուղևորուհին՝ 1947 թ. ծնված Սիրան Բաբասյանը:
Ուկրաինայի Գերագույն ռադայում երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի ելույթի ժամանակ ժողովրդական պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնում է RIA Novosti-ն:
ՌԴ Քննչական կոմիտեն հեռակա կարգով ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն մեղադրել է երկու սպանություն կազմակերպելու մեջ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է նրանց, ովքեր կարող են նոր սադրանքներ իրականացնել Սիրիայում ռուսական ուժերի դեմ, հայտնում է Gazeta.ru-ն:
Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով զենիթային կայանքներ և տարբեր տրամաչափի ականանետեր:
Նվազագույնը 22 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Սիրիայի հյուսիս արևելքում գտնվող Թել-Թամեր քաղաքում իրականացված մի շարք պայթյունների հետևանքով: Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը:
Նավթի գները շարունակում են նվազել՝ հասնելով նոր նվազագույն ցուցանիշների: Դրանք շաբաթվա ընթացքում նվազել են ավելի քան 8%-ով ՕՊԵՔ-ի կողմից նոյեմբերին նավթի արդյունահանման ծավալների մեծացման ֆոնի վրա, հայտնում է korrespondent.net-ը:
Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մամուլի ասուլիսը:
«Հայաստանը և ԼՂ-ն մշտապես կողմ են եղել վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպիսիք են զինադադարի ռեժիմի ամրապնդումը, դիպուկահարների հետ քաշումը, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, որոնց շարունակաբար խոչընդոտում է Ադրբեջանը` լիովին արհամարհելով ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններն ու հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը»:
Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Տիգրան Մեծի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել երկու կանանց:
Այսօր ԵՊԲՀ-ում կազմակերպված «ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն» թեմայով գիտաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ԵՊԲՀ-ի հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն ասաց, որ լրատվամիջոցները պետք է որոշ նյութեր հրապարակելուց առաջ մտածեն՝ այս լուրը կարո՞ղ է ինչ-որ մեկին վնասել, թե ոչ: Ըստ նրա՝ շատ լուրջ անելիքներ կան և՛ օրենսդրական դաշտում, և՛ ժուռնալիստական էթիկայի շրջանակներում.
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը մեղադրել է Սաուդյան Արաբիային ու նրա դաշնակիցներին Եմենի դպրոցների վրա հարձակումներ գործելու մեջ, գրում է korrespondent.net-ը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 9/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ։
«Ագրեսիվ, սեռական բնույթ ունեցող ինֆորմացիան ազդում է մարդու բնազդների վրա, իսկ բնազդների վրա ազդող ինֆորմացիան մեծ լսարան գրավելու միտում ունի: Նմանատիպ բովանդակությունը կոմերցիայի տեսանկյունից շահավետ է, քանի որ մեծ լսարանն ավելի հեշտ է վաճառել ավելի թանկ գովազդատուներին»,- այսօր ԵՊԲՀ-ում կազմակերպված «ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն» թեմայով գիտաժողովի ժամանակ 168.am-ի ու «Շանթ» հեռուստաընկերության հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Վահրամ Միրաքյանը:
Վրաստանի իշխանությունները դիվանագիտական խողովակներով կպատասխանեն Ռուսաստանի կողմից Վրաստանի օդային տիրույթի խախտմանը, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի ղեկավար Թեդո Ջափարիձեն, գրում է «Գրուզիա օնլայնը»: Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Ցխինվալի շրջանի կողմից երկրի օդային տիրույթը խախտել է ռուսական «Մի-8» ուղղաթիռը: Վրաստանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ «ռուսական «Մի-8» ուղղաթիռը հատել է օկուպացված սահմանն […]
Դեկտեմբերի 11-ին, ժամը 11.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն` առանց հրդեհի բռնկման. կա տուժած:
Թուրքիայի Կյուտախյա նահանգում տեղի ունեցած խոշոր ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 1 մարդ, 38-ը վիրավորվել են: Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել ԴԱԻՇ-ի ռուս դահիճ Անատոլի Զեմլյանկայի նկատմամբ, ով, ենթադրաբար, պատկերված է ԴԱԻՇ-ի տարածած տեսահոլովակում:
Թուրքիայից հեռանալու փորձ կատարելիս միջազգային օդանավակայանում ձերբակալվել է ճանաչված Today’s Zaman թերթի նախկին գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշը, գրում է թուրքական Haber7 թերթը:
Այսօր ԱԺ ճեպազրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ասաց…