Գյումրիում 88-ի երկրաշարժը ճակատագրական դարձավ ոչ միայն շենքերի բնակիչների համար, այլ նաև սեփական տներում ապրողների:
Օրինակ, Կոկա-կոլայի հետ կապված մեր նախագիծը: Մենք այն ուսումնասիրեցինք բոլոր տեսանկյուններից: Բացեցինք այն, շշի վրա հագցրեցինք փուչիկ, որը փչվեց: Երեխաները հասկացան, որ ինչ-որ մի բան կար այնտեղ՝ գազ: Հետո այդ փուչիկով մենք հանգցրեցինք մոմը՝ երեխաները հասկացան, որ այդ գազն ինչ-որ մի կերպ ազդում է կրակի վրա:
2015 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ Էմիլ Կ.-ն ինքնությունը չպարզված անձանց հետ Գավառ քաղաքի հասարակական բնակելի շենքերից մեկի շրջակայքում ծագած վիճաբանության ժամանակ որպես զենք օգտագործվող առարկաների՝ ծալովի դանակի և օդամղիչ ատրճանակի գործադրմամբ կատարել է խուլիգանություն, որի ընթացքում դանակով հարվածներ է հասցրել և մարմնական վնասվածքներ է պատճառել համաքաղաքացիներ Գրիշա Զ.-ին, Սերյոժա Ղ.-ին և Գարսևան Ս.-ին:
Հայոց սահմաններին ապրող բնակիչն իր շենի, ասել է թե՝ մեր երկրի պաշտպանն է։ Դարավերջին, երբ բանակ չունեինք, զորք չունեինք` նրանք պաշտպանեցին մեր երկիրը։ Հաղթական հրադադարից հետո նրանք սահմանի պաշտպանությունը հանձնեցին մեր կազմավորված բանակի զինվորներին ու անցան մեր շեների նորոգմանը։
Կարելի է, իհարկե, տասնյակ փաստարկներ բերել այն մասին, որ Հայաստանը փոքր երկիր է, որ աշխարհաքաղաքական իրավիճակը լարված է, որ «աշխարհը մեզ չի հասկանում»… բայց դրանից իրերի դրությունը չի փոխվում, ու հայ զինվորների սպանությունները չեն դադարում: Հետևաբար, հարցը՝ «Ո՞վ պետք է պատասխան տա մեր զինվորների մահվան համար», իրականում ունի հասցեատեր:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն համոզված է, որ «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն նախանձում է «Արքայական ակումբին»: Ռոնալդուն խոսել է այս մասին Արքայական գավաթից դուրս մնալու կապակցությամբ Պիկեի թվիթերյան գրառմանն անդրադառնալիս:
ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի դեկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 24-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Նրանք, ովքեր տառապում են միգրենով, հաճախ նյարդային են և լարված: Միգրենը լուրջ առողջական խնդիր է, և, եթե տառապում եք դրանից, հավանաբար գիտեք, թե որքան տհաճ է, երբ գլխացավն ի հայտ է գալիս հանկարծակի և խանգարում է ձեր նորմալ ապրելակերպին:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի արտագնա խաղում «Բավարիայի» հաղթանակը Զագրեբի «Դինամոյի» նկատմամբ (2:0) թույլ տվեց մյունհենցիների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային սահմանել 2 ռեկորդ:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր հիացմունքն է արտահայտել խմբային փուլի եզրափակիչ տուրում «Օլիմպիակոսի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակից հետո (3:0) Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ լոնդոնցիների դուրս գալու կապակցությամբ: 2 թիմն էլ հավաքեցին 9 միավոր, և «Արսենալը» մրցաշարային աղյուսակում մրցակցի համեմատ ավելի բարձր տեղ գրավեց` միայն լրացուցիչ ցուցանիշներով: 1-ին տեղը գրավեց «Բավարիան», որի ակտիվում կա 15 միավոր
Դեկտեմբերի 9-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Մոլդովական փողոցի թիվ 32/4 հասցեից բերման են ենթարկել 1998 թ. ծնված Դանիել Բ.-ին:
<Մի քանի ամիս առաջ Արմավիրի ՔԿՀ-ից ահազանգ էինք ստացել, որ այնտեղ դատապարտյալի նկատմամբ քրեական հեղինակությունները որոշակի ճնշումներ էին գործադրել: Հրատապ հաշվետվությամբ խումբը դիմել էր նախարարություն, արդյունքում՝ մի քանի ՔԿՀ աշխատակիցներ ենթարկվել էին կարգապահական պատասխանատվության: Նման ահազանգեր էլի ենք ստանում»:
Բանկից տրամադրվել է նոր՝ համապատասխան տեսագրությունը: Խնդրում ենք լուսանկարում պատկերված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի նախագահները կարող են արդարացվել: Handelszeitung-ը նշում է, որ ներքին հետաքննության արդյունքներում կասկածները հիմնավորել չի հաջողվել: Մեղադրանքի հիմքերից մեկն այն փաստն էր, որ Պլատինիին վճարելու և Բլատերի վերընտրվելու միջև շատ քիչ ժամանակ է անցել: Այնուամենայնիվ, պարզվել է, որ Պլատինին խնդրել է աշխատանքի դիմաց վճարել ընտրություններից առնվազն 1 տարի առաջ. 2010թ.-ին ՈւԵՖԱ-ի նախագահն այդ […]
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը դեկտեմբերի 3- 9-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ:
«Ելնելով այն փաստից, որ բիզնես ուղղվածության հայերեն գրքերը բավականին քիչ են, որոշեցի գրել մի գիրք, որտեղ ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են, որտեղ ներկայացված է մեր փորձը Հայաստանում, բիզնես ստանդարտներ, բրենդինգին վերաբերող կարևորագույն մոտեցումներ, կառավարման մոդելներ, սպասարկման ստանդարտներ, ճիշտ նամակագրության ու հեռախոսազանգի ստանդարտներ, մարքետինգային հնարքներ, պատմություններ գործարարների կյանքից, համաշխարհային բրենդերի, ընկերությունների քայլեր, և այլն: Երբ կարդում եք այն մարդկանց պատմությունները, որ ներկայացված են այս գրքում, պրակտիկորեն ձեր մտածելակերպը փոխվում է»:
Կոալիցիան 23 հարված է հասցրել ԴԱԻՇ-ի դիրքերին
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան 23 նոր ավիահարված է հասցրել ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դիրքերին Իրաքում ու Սիրիայում, հայտնում է Reuters-ը: 20 հարված հասցվել է Իրաքի 9 քաղաքի շրջանում: Ռմբակոծման թիրախ են եղել ահաբեկիչների տակտիկական միավորումները, մարտական դիրքերը, ռազմական մեքենաներն ու զինապահեստները: Սիրիայի երեք քաղաքներում հասցված երեք հարվածները ոչնչացրել են ահաբեկիչների երկու տակտիկական միավորումներ: carmen ghukasyan
Այսօր Ֆրանսիայում հոսպիտալացվել է երկրի նախկին նախագահ Ժակ Շիրակը: 83-ամյա քաղաքական գործչի մերձավորները հայտնել են, որ լուրջ ոչինչ տեղի չի ունեցել՝ նրան պարզապես հետազոտելու են:
«Ի սկզբանե գրքերը տպագրվել էին՝ եկեղեցու վերակառուցման ծրագրի դոնորներին նվիրելու համար, սակայն IDеА հիմնադրամը որոշեց, որ որոշ քանակություն կնվիրենք Երեւանի եւ մարզային հիմնական գրադարաններին, որոշ քանակություն էլ կլինի գրախանութներում: Հարկ է նշել, որ բոլոր երեք գրքերն էլ խորհրդանշում են այն ընդհանուր մշակութային արժեքները, որոնք միավորում են հայ եւ վրաց ժողովուրդներին»,-ընդգծեց IDеА հիմնադրամի փոխտնօրեն Սերգեյ Թանթուշյանը:
Վրաստանը հայտարարել է, որ ռուսական ռազմական ուղղաթիռը խախտել է իր օդային տիրույթը:
Իրաքյան Քրդստանի կառավարությունը խնդրել է Ռուսաստանին այլընտրանքային օդային տիրույթ գտնել Սիրիայում զինյալների դիրքերին հարվածներ հասցնելու համար, այլ ոչ թե հարվածներ հասցնել իր ինքնավարության տարածքով, քանի որ շրջանը կրում է տնտեսական կորուստներ:
«Շիրակ» ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբը ՀՖՖ-ին է ներկայացրել Տարվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում 5 թեկնածուների անունները:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը դեմ է հանդես գալիս Եվրամիությանը Չեխիայի լիիրավ անդամակցությանը, գրել է թուրքական Haber7 թերթը:
Շվեյցարիայի ոստիկանությունը հայտարարել է Ժնևում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին՝ կապված կասկածյալների հետապնդումների հետ, ովքեր կարող են առնչություն ունենալ Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հարձակումների հետ:
Իրաքում բնակվող տղամարդը 6,4 միլիոն դոլար է շահել ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի «Մեգաբաքս» վիճակախաղում, հայտնում է АР-ն:
Հայաստանի ՊՆ N զոարամասերից մեկի մարտական դիրքում երեկ՝ դեկտեմբերի 9-ին, զինծառայող է վիրավորվել, որին տեղափոխել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
Մենք միաժամանակ ի գիտություն ենք ընդունում մի շարք ընդդիմադիր քաղաքական առաջնորդների և անկախ դիտորդների մտահոգություններն ու կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կատարել ընտրախախտումների վերաբերյալ արժանահավատ հաղորդումների թափանցիկ և լիարժեք քննություն:
Թուրքիայի Տրաբզոն նավահանգստում առափնյա պահպանությունը կալանավորել է «Աստրա» նավը, հայտնում է թուրքական 61 saat թերթը:
Վրաստանում հարձակում է տեղի ունեցել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակի վրա, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով պատգամավոր Նուգզար Ցիկլաուրիին:
«Բարսելոնայի» պաշտպան Ժերեր Պիկեի թվիթերյան գրառումները շարունակում են քննարկումների առարկա դառնալ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների կողմից: Այս անգամ Պիկեի գրառման մասին խոսել է մադրիդյան ակումբի պաշտպան Ալվարո Արբելոան: